News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը


Ամենաթողության հերթական դրսևորումը. ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները առևանգում են ՈւԽ նախկին նախագահներին: Այս մասին հայտնում են Ազգային կոմիտեից։

Նշենք, որ քիչ առաջ ԵՊՀ շենքից կարմիրբերետավորները բերման ենթարկեցին լրագրող Դավիթ Սարգսյանին, ԵՊՀ դասախոս Ցոլակ Ակոպյանին։ 

Մինչ այդ Ցոլակ Ակոպյանը «լայվ» էր մտել ԵՊՀ-ից՝ նշելով, որ ԵՊՀ գիտխորհուրդը փակ դռների հետեւում նիստ է անում, որտեղ քննարկվում է հավաքներին մասնակցող ուսանողներին ու դասախոսներին խիստ պատժելու հարցը:

ԵՊՀ դասախոսներին թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հայտարարեց, որ առավոտից ռեկտորի, պրոռեկտորների եւ դեկանների մասնակցությամբ քննարկում է ընթանում, որի օրակարգում է նաեւ ԵՊՀ-ի կողմից հայտարարության տեքստ, որը կոնսենսուսի դեռ չի հասել. «Մեկը ես եւ էլի մարդիկ, դեմ եմ քվեարկել այդ տեքստին: Քանի որ կոնսենսուս չի եղել, որոշել ենք քննարկում անել, գալ համապատասխան լուծման, նաեւ որոշել այս բարդ իրավիճակում ԵՊՀ-ի անելիքները որպես մայր բուհ եւ որպես մի տեղ, որտեղ մտավորականներ են աշխատում: Թե ինչու է նիստը փակ, ես չեմ կարող ասել»:

ԵՊՀ միջանցքում քննարկում ծավալվեց, սական որոշ ժամանակ անց ժմանեցին կարմիր բերետավորներ եւ բերման ենթարկեցին Դավիթ Սարգսյանին,  Ցոլակ Ակոպյանին։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։

Երեկ հանրահավաքի ժամանակ Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր՝ առավոտյան ժամը 08։00-ից սկում են անհնազանդության ակցիաները։

Մանրամասները՝ տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի խորհրդարանը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)
Նշենք, որ սա այս նստաշրջանի վերջին հերթական նիստն է...
«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանը դիմել է Հայկ Կոնջորյանին և առաջարկը բավարարվել է. այսօր հանդիպում կլինի
Իհարկե, պարզ չէ՝ փակ հանդիպումը ինչ ընթացք կունենա, բայց այն, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը...
«Հրապարակ». ՔՊ-ն կոռուպցիայի դեմ է «պայքարում»
Հանձնաժողովի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկայում մոտ մեկ ամսով հանձնաժողովի անդամներից...
«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ում այլեւս միահեծան իշխանություն չունի. Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից
Որ ամեն ինչ հարթ պետք է ընթանար՝ համոզված էր նաեւ թեկնածուն: Նա նիստի ընդմիջման ժամանակ ասել էր, որ...
«Ժողովուրդ». Դատական գործերը կարող են քննել էլեկտրոնային եղանակով
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ էլեկտրոնային համակարգի...
«Հրապարակ». Երեկվանից Ալավերդու մատույցներում ոստիկանական զորքեր են կուտակել
Սակայն իշխանությունը զավթելուց հետո ՔՊ-ական ավագանու անդամների իզնութոզը չի երեւում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ