News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում միգրանտների մասնակցությամբ ծանր հանցագործությունների թիվը 2023 թվականի սկզբից նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32 տոկոսով։ Ինչպես հաղորդում է ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը, այս տվյալը ներկայացվել է  Միգրացիոն քաղաքականության հարցերով Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, որը վարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, մասնակցել է ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Քննչական կոմիտեի նախագահը բարձրաձայնեց միգրանտների շրջանում աճող հանցագործության խնդիրը։ Նշվել է, որ 2023 թվականի հունվարից հուլիս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միգրանտների կատարած ծանր և առանձնապես ծանր արարքների թիվն աճել է 32%-ով՝ 8,5-ից հասնելով գրեթե 11 հազարի։ Առանձնապես մտահոգիչ է անձի դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների, տուժողի մահվան հանգեցրած դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքերի վիճակագրությունը։ Աճել է նաև միգրանտների սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործությունների հետ կապված քրեական գործերի թիվը»,- ասվում է հաղորդագրությունում։

Գերատեսչությունում նշել են, որ ՌԴ քննչական կոմիտեի քննչական մարմիններն այս տարվա առաջին կիսամյակում 22%-ով ավելի շատ քրեական գործեր են հարուցել սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ։

Քննչական կոմիտեից հավելել են, որ հանցագործությունների զգալի մասը կատարում են աշխատանքային միգրանտները։ Նրանց հետ կապված շատ միջադեպեր պայմանավորված են տեղի բնակչության շրջանում հարմարվելու անընդունակությամբ կամ ցանկության բացակայությամբ և առաջ են բերում հասարակական լայն դժգոհություն:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ