
Բուրկինա Ֆասոյի ռազմական խունտան դադարեցրել է ֆրանսիական Jeune Afrique ամսագրի գործունեությունը, գրում է AFP-ը։
Jeune Afrique-ի փակումը նշանավորում է ֆրանսիական լրատվամիջոցների դեմ բռնաճնշումների վերջին էսկալացիան այն բանից հետո, երբ անցյալ տարի արեւմտյան աֆրիկյան երկիրը հայտնվեց զինվորականների տիրապետության տակ:
Ամսագիրը մեղադրվում է զինված ուժերը վարկաբեկելու ձգտման եւ վերջին չորս օրվա ընթացքում հրապարակված երկու հոդվածներից հետո «քաոս սերմանելու» նպատակով տեղեկատվությունը շահարկելու մեջ:
Խունտան արդեն դադարեցրել է Ֆրանսիայի կողմից ֆինանսավորվող Radio France Internationale եւ France24 ռադիոկայանների աշխատանքը: