News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Իսրայելը կարծում է, որ Իրանը սպառնում է ոչնչացնել հրեական պետության տարածքում գտնվող միջուկային օբյեկտները, միջազգային հանրությունը պարտավոր է զսպել Թեհրանի այդ ձգտումները: Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի հարցերով իսրայելական հանձնաժողովի ղեկավար Մոշե Էդրին՝ ելույթ ունենալով ԱԷՄԳ-ի Գլխավոր համաժողովի 67-րդ նստաշրջանում։

«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իսրայելի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու Իրանի եւ նրա արբանյակների կրկնվող եւ ակնհայտ սպառնալիքները։ Իսրայելը կշարունակի պաշտպանել իր օբյեկտներն այդ սպառնալիքներից, ինչպես հարկն է»,-հայտարարել է նա։

Էդրին եւս մեկ անգամ կրկնել է այն պնդումները, ըստ որոնց՝ Իրանը, Իսրայելի կարծիքով, Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում կայունության եւ անվտանգության գլխավոր սպառնալիքն է: Թեհրանի գործողությունները, համոզված է իսրայելցի պաշտոնյան, պահանջում են համաշխարհային հանրության ուշադրությունը։  

Իրանը, պնդում է Էդրին, շարունակում է զարգացնել իր միջուկային եւ հրթիռային ծրագրերը եւ առաջվա պես մոլորության մեջ է գցում ԱԷՄԳ-ին եւ ողջ համաշխարհային հանրությանը։ Իսրայելը կամ աշխարհը չպետք է հանդուրժեն, կարծում է նա։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
G7-ը Իրանին կոչ է անում վերադարձնել ԱԷՄԳ-ի՝ հավատարմագրից զրկված տեսուչներին
Իրանը պետք է կատարի իր իրավաբանական եւ քաղաքական պարտավորությունները...
Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստեղծի. G7-ի ԱԳՆ ղեկավարներ
Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստեղծի...
Այսօր լրանում է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին վերաբերող բոլոր սահմանափակումների ժամկետը. Իրանի ԱԳՆ
Հոկտեմբերի 18-ից, համաձայն Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի՝ բոլոր սահմանափակումները, որոնք...
Իրանը պարտավորվում է պահպանել միջուկային համաձայնագրի պայմանները, եթե պատժամիջոցները չեղարկվեն
Մենք աշխատում ենք ՄԱԳԱՏԷ-ի կանոններով․․․
Ճապոնիան առաջարկել է իրանական միջուկային համաձայնագրի վերականգնման նախաձեռնություն
Նա  հայտարարել է, որ Ճապոնիայի ցանկացած նախաձեռնություն, որը համապատասխանում է Իրանի շահերին, Թեհրանի ․․․
Թեհրանը դրական հաղորդագրություններ է ստանում Վաշինգտոնից, բայց հետեւություններ է անում ամերիկացիների գործողություններից
Նա նշել է, որ ԳՀՀԾ-ի վերածննդի հարցը քննարկել է իր օմանցի գործընկերոջ հետ: Նրա խոսքով՝ Թեհրանը կարող է դիտարկել ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ