News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


2020-ի սեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերից է, որը գլխիվայր շուռ տվեց հայ ժողովրդի կյանքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը:

«Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր ադեկվատ քաղաքացի, ով խղճի գեթ մի կաթիլ ունի իր մեջ, չի կարող անտարբեր մնալ այս տառապանքի նկատմամբ, որ երեք տարի մեր ընտանիքների ուղեկիցն է դարձել:

Ես չեմ ուզում առանձնացնել Հայաստան եւ Արցախ, ինձ համար որպես կին, մայր, եւ մարդ ընդհանրապես, առաջնայինը մարդ արժեքն է: Այսօր կանգնած ենք ազգային գոյապահպանման խնդրի առջեւ, եւ դրանով մեղավոր են առանց բացառության բոլորը՝ հներն ու նորերը միասին, ձեռք ձեռքի տված: Ամենաստորին օղակում գտնվող պաշտոնյայից մինչեւ ամենավերին կանգնածը: Հավասարաչափ հանցագործ են բոլոր նրանք, որոնք տարիների ընթացքում ունեին այդ հնարավորությունը Արցախի հարցին իրավական կարգավիճակ տալու, սակայն հանցավոր անտարբերությամբ, անփութությամբ, մեծամտությամբ այդ հարցը մղեցին չգիտեմ որերորդ  պլան: Եվ հավասարաչափ մեղավոր են նորերը, որոնք գալով իշխանության, խոստումներ տալով, դարձյալ հարցին լուծում չտվեցին, եւ դեռ ավելին՝ մեր լուսավոր զավակներին դատապարտեցին մահվան»,-ասաց Նազելի Տերտերյանը:

Նա պատնեց, որ երբ պատերազմի գուժը եկավ, իրենք Արցախում էին. «Եվ Արցախի հերոս Ալեն Մարգարյանը այնքան փայլուն էր իրեն դրսեւորել իրեն այդ կարճ ժամանակահատվածում, որ հրամանատարությունը թույլ էր տվել տեսակցել մեզ հետ: Այսօրը, ժամը 6.40-ին ես իմ ձեռքով արել եմ վերջին լուսանկարը, որտեղ նշված էր Ադրբեջան: Ես հարց եմ ուզում տալ բոլոր հներին ու նորերին. Եթե այս տարածքն աշխարհի համար համարվում էր Ադրբեջանի մաս, ինչով էիք զբաղված դուք տարիներ շարունակ ու մինչեւ այսօր, որ ամբողջ մոլորակի համար այն Ադրբեջան էր: Տվեք իմ պարզագույն հարցի պատասխանը. Ի՞նչ գործ ունեին մեր զավակները Ադրբեջանի մաս համարվող տարածքում: Ո՞ր բարոյական իրավունքով էիք մեր երիտասարդ զավակների արյունը հեղում այդ հողի վրա: Ինձ համար մեղավոր են բոլորը, որոնք մեկ շղթայի իրար սերտ կապված օղակներ են, որոնց համար չկա ազգային արժանապատվություն, գոյապահպանման խնդիր: Իսկ մենք մեր զավակներին կրթել ենք ազգային արժեքներով, լեզվի մշակույթի նկատմամբ խոնարհումով եւ դրա վառ ապացույցն է, որ որդիս՝ ընդունվելով Բոստոնի համալսարան, լինելով երիտասարդ դասախոս, գիտական հոդվածների հեղինակ, ստեղծագործող, մանկավարժ, հոգեբան, նա վեր կանգնեց իր էգոյից: Նա առանց մեկ վայրկյան մտածելու գնաց իր կյանքը տալու այս ազգի, ժողովրդի, այս պետության համար:

Հնարավոր ամեն բան արեք, որ հնարավոր մաքուր ու նոր էջից սկսվի, դաշտը մաքրեք ապիկար, այլասերված, պղծված մարդկանցից, դաշտը հանձնեք մաքուր կենսագրություն ունեցող, գիտությունը, արվեստը, մշակույթը արժեւորող մեր խելացի  երիտասարդներին: Մի օգտագործեք նրանց ներուժը պիղծ նպատակներով: Թույլ տվեք, որ կայանան, կրթվեն ու կերտեն հայ ազգի ապագան»,-հայտարարեց զոհվածի մայրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. «Զինապահ» հիմնադրամի կայքում հրապարակված են 44-օրյա պատերազմում զոհվածների բոլոր տվյալները
Ինչո՞ւ մինչև հիմա պաշտոնապես չեն հրապարակվել 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների անունները
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին և ասել, որ ամեն ինչում հայերն են մեղավոր
Ադրբեջանի դեսպանը արցախահայության դեմ ագրեսիան անվանել է․․․
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
Նա Հայաստանին մեղադրել է «անտարբերության» և «վրեժխնդրության համար ժամանակ շահելու փորձի» մեջ, իսկ միջնորդներին՝ «կանխակալ մոտեցման»...
Պատերազմից 3 տարի անց ՀՀ տնտեսությունը կրկնապատկվել է, դիմադրողականությունը էապես մեծացել է. Քերոբյան
Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանը դառնա անհամեմատ ավելի բարձր դիմադրողական, ավելի զարգացած երկիր եւ կարողանանք հույսներս դնել մեզ վրա, ոչ…
Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու. Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9-ի հայտարարության առնչությամբ քրվարույթի շրջանակում չի հարցաքննվել…
Ադրբեջանը կեղծ դատավարությունների միջոցով «լեգիտիմացնում» է հայերին գերության մեջ պահելը. իրավաբան
Իրավաբանը բացասական վերաբերմունք է հայտնել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ