
Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է, որ այսօր դրվել է Հյուսիսային դաշտի ընդլայնման նախագծի հիմնաքարը։
Նա նշել է, նախագիծը տեղավորվում է Կատարի ռազմավարության մեջ՝ ամրապնդելու իր դիրքը՝ որպես գլոբալ հեղուկ բնական գազ արտադրող և ուժեղացնելով իր առաջատար դերը համաշխարհային շուկայի էներգետիկ կարիքները բավարարելու գործում։ Նա նաև Qatar Energy-ին և նրա գործընկերներին այս նախագծի իրականացման գործում հաջողություններ է մաղթել, հաղորդում է The Peninsula Qatar-ը:
Իրանում համատեղ գազի հանքավայրը հայտնի է որպես Հարավային Պարս, որը բնական գազի ամենամեծ հանքավայրն է աշխարհում և ունի 50,97 տրիլիոն խորանարդ մ գազի պաշարներ եւ մոտ 7,9 մլրդ խմ. մ գազային կոնդենսատ, հաղորդում է Mehr-ը։