News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Պաշտոնական անձանց գնահատմամբ՝  Գազայի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքների վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման իրականացրած զանգվածային հարձակման և Իսրայելի ուղղությամբ արձակված հազարավոր հրթիռների զոհերի թիվն անցնում է  500-ից, հաղորդում է Times of Israel-ը:

Զոհվածների թվում են տասնյակ զինվորներ և ոստիկաններ։

Իսրայելի առողջապահության նախարարությունը նաեւ հաստատել է, որ հիվանդանոցներում վիրավորների թիվը հասել է 2048-ի, որոնցից 20-ը ծայրահեղ ծանր վիճակում են, իսկ 330-ը՝ ծանր վիրավորներ։

Զինվորականները հարձակումից ավելի քան 30 ժամ անց սահմանամերձ համայնքներում շարունակում են մարտերը զինյալների դեմ:

Ըստ Wafa գործակալության՝ այս տարվա սկզբից իսրայելական ուժերի և վերաբնակիչների կողմից ընդհանուր առմամբ 572 պաղեստինցի է սպանվել, այդ թվում՝ 313-ը՝ Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի ընթացքում, ասվում է առողջապահության նախարարության այսօրվա զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը չի ​​արձագանքել «Հըզբոլլահ»-ի հետ լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ Փարիզի առաջարկներին. Ֆրանսիայի ԱԳՆ
Գրավոր առաջարկն, ըստ նրա՝ առնչվում է նաև երկարաժամկետ սահմանային խնդիրներին և այդ հարցը քննարկվել է գործընկերների, ներառյալ՝ Միացյալ Նահանգների հետ...
Որքան կարժենա Գազայի պատերազմն Իսրայելի վրա. Իսրայելի Կենտրոնական բանկի հաշվարկը
Ռազմական ծախսերի վերջին գնահատականը ցույց է տալիս, որ երկրի պաշտպանության կարիքները հոգալու համար կպահանջվի ռազմական ծախսերի գրեթե կեսը՝ 118 միլիարդ շեքել, իսկ մինչև 2025 թվականը քաղաքացիական ծախսերի համար, ներառյալ քաղաքացիական բնակչության տարհանման և բնակարանային ապահովման ծախսերը տարհանվածների համար, ինչպես նաև այլ ծախսերը կազմեն 38 միլիարդ շեքել...
Սլովենիայի կառավարությունը հավանություն է տվել Պաղեստինի պետությունը ճանաչելու առաջարկին
Առաջարկն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի հաստատումը...
Իսրայելական բանակը հայտնել է, որ թեւավոր հրթիռ է խփել, որն արձակվել է Իրաքի տարածքից
Հրթիռն արձակվել է Իրաքի տարածքից...
Նեթանյահուն քննադատել է  ԱՄՆ-ին ՄՔԴ-ի դեմ պատժամիջոնցեր մտցնելուց հրաժարվելու համար
ԱՄՆ-ը հրաժարվել է պատժամիջոցներ մտցնել ՄՔԴ-ի դեմ...
Ղրիմը ենթարկվել է դրոնների եւ հրթիռների գրոհին. Կերչի նեղուցում վնասվել է երկու լաստանավ
Վնասվել է երկու լաստանավ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ