News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է ադրբեջանական բանակի հետագա հզորացման մասին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հոկտեմբերի 9-ին պաշտպանության նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտոնական խորհրդակցություն։

«Ընդգծվել է, որ ադրբեջանական բանակի հետագա հզորացումը անվտանգության ապահովման կարևոր գործոններից է... Հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը։

Կոնկրետ հանձնարարականներ են տրվել հակաօդային պաշտպանության, հետախուզության և հակահետախուզության ստորաբաժանումների, էլեկտրոնային պատերազմի և այլ ստորաբաժանումների ուժեղացման ուղղությամբ»,- ՊՆ-ի հաղորդագրությունը մեջբերում է լրատվամիջոցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ