News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 3-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունել է ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեի եւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության Հարեւանության քաղաքականության բաժնի ղեկավար Ուֆֆե Հոլստ Յենսենին: Նրանք քննարկել են Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթ»-ի մեկնարկային համաժողովին եւ ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի նշանակմանն առնչվող հարցեր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ն. Զոհրաբյանը ընդգծել է, որ «Եվրանեսթ»-ը նոր բաժանարար գծեր չպետք է ստեղծի, այլ պետք է փորձի տարածաշրջանում նպաստել համագործակցությանը եւ զարգացմանը: Նրա գնահատմամբ` խորհրդարանական ձեւաչափը կդատապարտվի անհաջողության, եթե փորձ արվի տարածաշրջանային կոնֆլիկտները բերել օրակարգ, այնինչ Ադրբեջանը հայտարարում է, թե չի պատրաստվում Արեւելյան գործընկերության ձեւաչափում համագործակցել Հայաստանի հետ: Ադրբեջանի ներկայացուցիչը Ստոկհոլմում եւս ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել` պահանջելով «Եվրանեսթ»-ում քննարկել տարածաշրջանային հակամարտություններ, մասնավորապես՝ ԼՂ հիմնախնդիրը:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի նշանակման խնդրին` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է, որ թեեւ ուշացումով, բայց ՀՀ ԱԺ-ն եւս կունենա ԵՄ խորհրդատու, քանի որ եվրոպական ինտեգրման կարեւոր խնդիրներից է ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափորոշիչներին:

Ռոլֆ Բյոնկեն եւ Ուֆֆե Հոլստ Յենսենը, տեղեկացրել են, որ ԱԺ-ում նշանակված ԵՄ երկու խորհրդատուները ունեն խորհրդարանական բազմամյա փորձ: Հետաքրքիր է իմանալ, թե ինչ խորհրդատվություն պետք է տա այդ ԵՄ խորհրդատուն, ասենք մեր խորհրդարանի բիզնեսմեն պատգամավորներին, որոնք ոչ միայն որեւէ օրենդրական նախաձեռնությամբ հանդես չեն եկել ԱԺ-ում, այլ նաեւ երբեւէ ելույթ չեն ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ