News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է. ցավոք, 2020-ի 44-օրյա պատերազմին նախորդել էին բանակցությունների ձախողումները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նախօրեին Իրանում «3+3» ձեւաչափով հանդիպմանը:

«Այս իշխանությունները ձախողել էին ամբողջ բանակցային գործընթացը, կորցրել էին բոլոր դաշնակիցներին, նոր դաշնակիցներ ձեռք չէին բերել: Որեւէ բանակցության չգնալուց առաջ պետք է հասկանալ, թե դրա այլընտրանքը որն է: Այնպես որ բանակցությունների գնալը ճիշտ բան է, բայց կարեւորը այն չէ, թե բանակցությունների սեղանը որտեղ է դրված, կարեւորն այն է, թե բանակցությունների սեղանին ինչ է դրված»,-ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ գործող իշխանությունը բոյկոտում է ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի հարթակները. «Իրենք խոսում են «հայկական խաչմերուկի» մասին: Ես դեռ նախորդ տարվա փետրվարին հարցում եմ ուղարկել, թե հաշվարկներ կա՞ն: ՏԿԵ նախարարությունը պատասխանել է, որ դրա մասին կարող ենք խոսել, երբ տեխնիկական տեսական ուսումնասիրությունն ավարտված լինի: Այսինքն առանց այդ ուսումնասիրության պնդումներ կատարելը անտրամաբանական է: Այն հաշվարկները, որոնք ես եմ արել, տնտեսական առումով որեւէ լավատեսություն չի ներշնչում: Թուրքական էքսպանսիան մի կողմից, մյուսը, եթե կա ավելի արդյունավետ ճնապարհ, օրինակ, Իջեւան- Ղազախ ճանապարհը, որն ավելի կարճ է, դա չեն գործարկում, գնում են միայն հարավային ճանապարհով: Ակնհայտ է, որ դա Ադրբեջանի ճնշման ներքո են գնում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ