News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատման բանակցություններում այժմ ոչ մի առաջընթաց չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ եւ արտաքին կապերի բաժնի ղեկավար Մուսա Աբու Մարզուկը։

«Ոչ, դա ճիշտ չէ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իսկապես առաջընթաց կա պատանդների ազատման բանակցություններում։

Նա նշել է, որ հոկտեմբերի 10-ին «պատանդների ազատման մասին բանակցությունները սկսվել են արեւմտյան, տարածաշրջանային եւ միջազգային ներկայացուցիչների կողմից»։

Նրա խոսքով՝ «տասնյակ արեւմտյան եւ տարածաշրջանային պատվիրակներ՝ կատարցիներ, եգիպտացիներ, նորվեգացիներ, իտալացիներ, չինացիներ եւ շատ այլ երկրների ներկայացուցիչներ եկել են մեզ մոտ (ՀԱՄԱՍ)՝ պահանջելու, որ ազատ արձակենք պատանդներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ