News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան կգումարի COBRA արտակարգ իրավիճակների արձագանքման կառավարական կոմիտեի նիստ՝ քննարկելու համար ներքին անվտանգության սպառնալիքը, որն առաջացել է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտության հետեւանքով։

Հակասեմական եւ իսլամատյաց միջադեպերը Բրիտանիայում  կտրուկ ավելացել են այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումն Իսրայելի վրա հրահրեց պատասխան գրոհներ Գազայի հատվածի դեմ։ Պաղեստինամետ զանգվածային ցույցեր տեղի ունեցան Լոնդոնում եւ Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքներում, իսկ հրեական խմբերը նստացույցեր կազմակերպեցին։

«Մենք պետք է համոզվենք, որ բրիտանական համակարգերը պաշտպանված են ահաբեկչության սպառնալիքից, ինչպես միշտ անում է կառավարությունը»,- ասել է բարձրագույն կրթության նախարար Ռոբերտ Հալֆոնը Times Radio-ի հարցազրույցում։

МИ5 բրիտանական հետախուզական գործակալությունը ներկայում ահաբեկչության սպառնալիքը համարում է էական, իսկ դա նշանակում է, որ հարձակումը միանգամայն հավանական է։

Գոյություն ունի սպառնալիքի երկու ավելի բարձր կարգ՝ լուրջ, որը նշանակում է, որ գրոհը շատ հավանական է, եւ կրիտիկական, որը նշանակում է, որ գրոհը միանգամայն հավանական է մոտ ապագայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ