News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Հյուսիսարևմտյան համալսարանի (ԱՄՆ) գիտնականները վերլուծել են Forbes-ի միլիարդատերերի ցուցակում ընդգրկված 2072 մարդու՝ քաղաքական կյանքին մասնակցությունը։ Նրանք պարզել են, որ այդ մարդիկ ունեն քաղաքական հավակնություններ, տարբեր տեսակի ընտրություններում հաղթանակներ են գրանցել և գաղափարապես հակված են դեպի «աջ»։ Հետազոտությունները ներկայացված են Perspectives on Politics ամսագրում:

Հետազոտողները կարողացել են գտնել քաղաքականություն մտնել ցանկացող միլիարդատերերի որոշակի ընդհանուր թիվը՝ աշխարհում 11,7 տոկոսը (2072-ից 242 մարդ), այսինքն՝ նրանցից յուրաքանչյուր իններորդը: Եթե ​​հաշվի առնենք նման մարդկանց մասնակցությունը բոլոր տեսակի մերձքաղաքական կազմակերպություններին, ապա այդ ցուցանիշն էլ ավելի կբարձրանա՝ 11,7 տոկոսի փոխարեն՝ ավելի քան 15։

Ըստ Naked Science-ի՝ գիտնականները նաև պարզել են, որ ավտոկրատ երկրներում քաղաքական կյանքին միլիարդատերերի միջամտության մակարդակը միջինում կազմում է մոտ 29 տոկոս, ժողովրդավարական հասարակություններում՝ մոտ հինգ։ Միևնույն ժամանակ, չինացի միլիարդատերերի մասնաբաժինը քաղաքականության մեջ, ըստ աշխատության հեղինակների, կազմում է մինչև 36 տոկոս (աշխարհում ամենաբարձր ցուցանիշը), իսկ ԱՄՆ-ում՝ 3,7 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է համաշխարհային միջինից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ