News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա կարող է «ոգեւորել» «ծայրահեղականներին» ԱՄՆ-ում եւ այլուր, գրել է Axios-ը։

Ռեյը ելույթ է ունեցել Սենատի ներքին անվտանգության եւ կառավարության գործերի կոմիտեում։

Նրա խոսքով՝ «բազմաթիվ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ կոչ են արել հարձակվել ամերիկացիների եւ Արեւմուտքի վրա»։

Նա նշել է, որ ԱՄՆ-ում ամենակարեւոր խնդիրն այն է, որ «ռազմատենչ ծայրահեղականները՝ առանձին անձինք եւ ոչ մեծ խմբեր, կոգեւորվեն Մերձավոր Արեւելքի իրադարձություններից, որպեսզի հարձակումներ գործեն ամերիկացիների վրա»։ «Դա ներառում է նաեւ հայրենական ծայրահեղականներին, որոնք թիրախավոել են հրեական կամ մուսուլմանական համայնքները»,- ասել է Ռեյը։ Նա ավելացրել է, որ «ամերիկացիների պաշտպանությունը ահաբեկչության սպառնալիքից եղել եւ մնում է մեր թիվ մեկ առաջնահերթությունը»։

Ավելի վաղ այս ամիս Իլինոյսից մի տղամարդու 6-ամյա մուսուլման տղայի սպանության մեղադրանք էր ներկայացվել։ Նա երեխային դանակահարել էր, իսկ նրա մայրը ծանր վիրավորումներ էր ստացել հարձակման հետեւանքով, որը, ոստիկանության կարծիքով, կապված է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի հետ։

Ռեյը հիշատակել է նաեւ Հյուսթոնում անցած շաբաթ ձերբակալված տղամարդուն, որն ինտերնետում տեղեկություն էր տեղադրել, որ աջակցում է հրեաների սպանություններին։

Իսրայելում եւ Գազայում մարտական գործողություններն անհանգստություն են առաջացրել ԱՄՆ հրեական եւ մուսուլմանական համայնքների դեմ ատելության հողի վրա, հանցագործություններն այս ուղղությամբ կտրուկ ավելացել են։

Հակադիֆամացիոն լիգայի վերջին հաշվետվությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում նկատվում է հակասեմականության դեպքերի ավելացում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մերձավոր Արևելքում ի հայտ են եկել Իրանի դեմ դաշինք ստեղծելու նախադրյալներ. FA
Տարածաշրջանային և միջազգային կոալիցիան, որը մասնակցել է Իրանից Իսրայելի ուղղությամբ հրթիռների որսալուն, ցույց է տալիս Իրանի դեմ տարածաշրջանային դաշինք ստեղծելու ներուժը...
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Պատանդներին անհապաղ ազատ արձակելու կոչ ենք անում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Իսրայելի հետ այլևս առևտուր չի անում
Էրդողանը հավելել է, որ Իսրայելի հետ առևտրային կապերը պահպանելն անհնար է...
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում հարվածել են Գազայի հատվածի 50 թիրախի
Թիրախների թվում են եղել թունելների հորերը և ռազմական ենթակառուցվածքները․․․
Էրդողանը Նաթանյահուին կրկին համեմատել է Հիտլերի հետ
Մենք կշարունակենք [ՄԱԿ-ի] Միջազգային դատարան ներկայացնել Իսրայելի հանցագործությունների ապացույցները
«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական երկու բազայի վրա հարվածներ հասցնելու մասին
Այս հարձակումը «Հեզբոլլահի» ամենախորը ներթափանցումն էր Իսրայելի տարածք Գազայի պատերազմի սկզբից ի վեր
Ամենաշատ