News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Մյաո ժողովուրդը Չինաստանում ապրող 56 ազգություններից մեկն է։ Նրանց թվաքանակը 9 միլիոն է։ Նրանք ապրում են Չինաստանի Գույչժոու, Հունան, Յուննան, Սիչուան, Հուբեյ, Հեյնան, նահանգներում, Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում, բայց նրանք ամենից խիտ բնակություն ունեն Գույչժոու նահանգում, որտեղ վերջերս այցելել է տողերիս հեղինակը։ Այդ ազգության մոտ չորս միլիոն մարդ ապրում է ժամանակակից Գույչժոուում, որի մյաո բնակչությունը Չինաստանում ապրող մյաոների կեսից ավելին է։

380394637_306474172158001_275663963886421157_n.jpg (32 KB)

Մյաոներն ինքնատիպ մշակույթ եւ ավանդույթներ ունեն, որոնք խիստ տարբերվում են Չինաստանում ապրող այլ ժողովուրդների ավանդույթներից։ Սակայն ավելի քան տասը գյուղեր անցնելով՝ նկատում ես, որ գրեթե բոլոր գյուղերում կառուցված են նոր տներ, որոնցում ապրում են մյաոները։ 2015թ. Չինաստանի կառավարությունը ձեռնարկեց աղքատության դեմ պայքարի ծրագիրը։ Մյաոները Չինաստանի ամենաաղքատ ժողովուրդներից էին եւ ապրում էին ու հիմա էլ ապրում են նահանգի լեռնային շրջաններում։ Մի քանի տարվա ընթացքում այդ խնդիրը լիովին լուծվեց պետության ջանքերով, որը մյաոներին ապահովեց նոր տներով՝ խարխուլ խրճիթների փոխարեն, ինչպես նաեւ ապահովեց նոր աշխատատեղերով։ Խառը համայնքներում ապրող մյաոները տիրապետում են նաեւ չինարենին կամ դուն եւ չժուան ազգությունների լեզուներին։

Մյաոները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, ձկնորսությամբ լեռնային գետերում։

380446168_871783791112595_4915631011046729562_n.jpg (23 KB)

Հատկանշական է, որ այս ժողովրդի ավանդույթների մեջ տոտեմ կենդանին թիթեռն է, որը կարված է գրեթե բոլոր ավանդական տարազների վրա, բանն այն է, որ մյաոները հավատում են, որ այլ աշխարհ հեռացած իրենց նախնիները վերածնվում են՝ դառնալով թիթեռներ, որոնց գեղեցիկ տարատեսակներով լիքն են նահանգի բոլոր անտառներն ու դաշտերը։ Ազգային տարազները եւ գլխադիրները այնքան վառ են, գունագեղ եւ խայտաբղետ, որ առանձնանում են նրանց հարեւանությամբ ապրող այլ ժողովուրդների ամբոխից։ Տարազների եւ ամենօրյա հագուստների պատրաստման գործվածքներն իրենք են աճեցնում, մանում, գործում եւ ներկում։ Մյաոները նաեւ արծաթ են սիրում։ Նրանց պատկերացումների համաձայն՝ արծաթը լույսի խորհրդանիշն է, որը կարող է վանել չար ոգիներին։

380531363_370884205468485_8671130878988645799_n.jpg (31 KB)

380571136_591672623047902_4329642240415276851_n.jpg (23 KB)

380246928_302585759395024_2207695197843615506_n.jpg (39 KB)

385520304_725155076128769_8180284576620757903_n.jpg (43 KB)

380382510_1058143355525134_455260168144474137_n.jpg (44 KB)

380644399_1747410452353376_1172044175546421300_n.jpg (29 KB)

380698253_860628059233828_3759875231927224395_n.jpg (58 KB)

380783873_112948638578664_2342740340217278295_n.jpg (35 KB)

384567503_293738330236065_3621916930002419890_n.jpg (44 KB)

385485941_174729992372459_2726399089437429861_n.jpg (29 KB)

386433600_1694910497685759_3810737487473484356_n.jpg (25 KB)

386458966_304765602499455_262641984002101911_n.jpg (28 KB)

Չինաստանից՝ Պարույր Սինյավսկի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ