News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Շանհայը երկրի ամենաբարգավաճող քաղաքն է եւ ինը խոշոր քաղաքներից մեկը։

Այս քաղաքում ներդաշնակ համակցվում են ավանդական Չինաստանի հմայքն ու արդիականության սրընթաց զարգացումը, ինչպես նաեւ եվրոպական մշակույթն ու ճարտարապետությունը։ Շանհայը երկրի ամենախոշոր առեւտրային եւ ֆինանսական կենտրոնն է, մշակութային գլխավոր կենտրոններից մեկը, որտեղ այնքան հաճելի է քայլել քաղաքի կենտրոնական մասի փողոցներով։

385538330_861038832471620_7747671089913178035_n.jpg (26 KB)

Շանհայը հայտնի է իր աշտարակով։ Այն ամենաբարձր շինությունն է քաղաքում եւ բարձրությամբ երրորդն է աշխարհում։ Շանհայի աշտարակի բարձրությունը 634 մետր է։ Այն գտնվում է գործնական թաղամասի կենտրոնում։ Բացման պահից աշտարակը գրավում է բոլորի ուշադրությունը, եւ ոչ միայն իր չափսերով, այլեւ ճարտարապետական դիզայնով, որն այլեւս որեւէ այլ տեղ մոլորակի վրա չի կրկնվում։ Երկնաքերի արտաքին տեսքը համադրում է ավանդական չինական հայեցակարգերն ու ժամանակակից տեխնոլոգիաները։

Շանհայը զարմացնում է բարձր շենքերով, տեսահրապարակներով եւ Վայթան լողափով։

Քաղաքում նկատվում է արեւմտյան գաղութատիրական անցյալի, միջազգային կապերի, էքսպատների եւ արեւելյան մշակույթի ավանդույթների զարմանալի միակցում։ Օրինակ, «Յույ Յուան» այգին (Ուրախության այգի) գտնվում է կենտրոնում եւ իսկական օազիս է Շանհայի աշխույժ առեւտրային շրջանում, իսկ ոչ հեռվում գտնվում է Ֆրանսիական Կոնցեսիայի շրջանը, որտեղ դուք կարող եք զբոսնել գաղութատիրական ոճի հիասքանչ շենքերի շարքում, մտնել խանութներ, մի բան համտեսել եւ մտնել ժամանակակից արվեստի սրահներ։ Շանհայի այս մասում 1849-1946թթ. ապրել են հիմնականում ֆրանսիացիներ։ 1849-1860թթ.  շրջանը զգալիորեն ընդլայնվել է։

386437268_6872725146144838_1353817548732982366_n.jpg (21 KB)

Շանհայը նաեւ իսկական դրախտ է շոփինգի սիրահարների համար։ Քաղաքի գլխավոր առեւտրային փողոցները՝ Նանցզինլուն եւ Հուայհայլուն, աչքի են ընկնում միջազգային բրենդների անվանումներով։

385526585_168604676333035_5690749571090444296_n.jpg (22 KB)

380558688_774480581152338_2697354429104837037_n.jpg (38 KB)

380628264_203845849414728_1111492595437967253_n.jpg (41 KB)

384549247_1388892545371440_8807781498386963886_n.jpg (38 KB)

385525612_849646480227424_6446571567734240142_n.jpg (43 KB)

385534393_1282943825756641_3587705549461772598_n.jpg (36 KB)

385542695_315603024577147_1382282731856196813_n.jpg (27 KB)

385547311_1038758634056946_4874055573420634548_n.jpg (45 KB)

386872911_365024192765889_6043251913616844825_n.jpg (47 KB)

386875542_1020403932580423_6869714269626371837_n.jpg (29 KB)

380571144_1631060450753015_4964949503326365070_n.jpg (41 KB)

380672280_310864621887834_3013111861131032984_n.jpg (46 KB)

380740261_866340891626084_1225878445328881423_n.jpg (34 KB)

385493263_1074155680878117_8636535276326413987_n.jpg (32 KB)

385517460_724604429191641_4829266598234580061_n.jpg (26 KB)

385522137_854457889679383_3448461269169200924_n.jpg (46 KB)

385530664_1146142266366684_501899942748648971_n.jpg (35 KB)

385531772_149561931578890_945577715124534788_n.jpg (46 KB)

385486469_2368068923390247_5203520556161136005_n.jpg (37 KB)

Շանհայից՝ Պարույր Սինյավսկի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ