News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Չժիցզինդուն քարայրը, որը նախկինում կոչվում էր Դացզիդուն, ստալագմիտների եւ քարե սյուների կախարդական քարայր-գանձարան է։

Եթե ուզում եք ձեզ «Մատանիների տիրակալը» ֆիլմի եւ նման կինոնկարների հերոս զգալ, ապա պետք է անպայման այցելեք այս քարայր, որը գտնվում է չինական Գույչժոու նահանգում։ Քարայր մուտքն արժե 160 յուան (մոտ 22 դոլար)։

380442439_3388590834784956_4219324513650701352_n.jpg (44 KB)

Չժիցզինդուն գեոպարկը գտնվում է Գույչժոուի բարձրավանդակի արեւմտյան մասում, Չինաստանի հարավում։ Այն գոյացել է երկրաբանական լանդշաֆտի երեք տարրերից՝ Չժիցզինդուն քարայրներից, Չիժեխե գետից եւ Դոնգֆենհու լճից։

Չժիցզինդուն քարայրով անցնում է միամուտք զբոսաշրջային երթուղին, ուստի քարայր մտնելով՝ պետք է անցնել ամբողջ ճանապարհը, քարայրից դուրս գալուց հետո զբոսաշրջիկները էլեկտրամեքենայով վերադառնում են մուտքի մոտ։

385529535_267058312485064_5434509436056234946_n.jpg (48 KB)

Բնության այս հրաշք քարայրում գտնվելու ամբողջ ժամանակի ընթացքում ձեզ կշրջապատեն քարե սալերը, որոնցից դանդաղ ջուր է հոսում, կաթիլների ձայնը լսվում է ամենուր, դրանք ստեղծում են երաժշտական նվագակցություն, ձեր եռաժամ զբոսանքին հաղորդում հոգեկան հանգիստ եւ ստեղծում հոլիվուդյան ֆենթեզի ֆիլմերի մթնոլորտ ստորգետնյա աշխարհի բնակիչների մասին։

Ի դեպ, արժե նշել, որ չինացիներին իրենց գործնականությամբ այստեղ էլ են աչքի ընկել։ Բացի նրանից, որ քարայրում մշտապես աշխատողներ կան, որոնք հետեւում են մաքրությանը, կարգուկանոնին եւ անվտանգությանը, ձեր ճանապարհն առավելագույն չափով հուսալի է դարձված այս բոլոր վտանգավոր ու գեղեցիկ տեսարժան վայրերով անցնելու համար։ Ասենք՝ չեն մոռացվել անգամ զուգարանները, որոնք դրված են ձեր ճանապարհին եւ երկու անգամ կհանդիպեն ձեզ։

Չժիցզինդուն քարայրը համարվում է Չինաստանի ամենագեղեցիկ քարայրը։ Այն ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի գեոպարկերի գլոբալ ցանցում։ Ավելացնեմ, որ Չժիցզինդունը պետական նշանակության գեղատեսիլ շրջան է եւ պետական նշանակության երկրաբանական այգի։

384570171_740134477926278_2199019268548023469_n.jpg (37 KB)

385527910_1732181163970128_2387840035179589861_n.jpg (38 KB)

385533522_238486452291075_730555737829030365_n.jpg (46 KB)

385547320_6787823944645386_4805147501453362105_n.jpg (41 KB)

386870980_264734446529889_9093129326568309626_n.jpg (44 KB)

Գույչժոուից՝ Պարույր Սինյավսկի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ