News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը ՌԴ շարունակվում է նախատեսված ծրագրին համապատասխան:

Սերժ Սարգսյանը Մոսկվայից շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Ցավով տեղեկացա Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով առկա ավերածությունների, զոհերի եւ փլատակների տակ մնացած մարդկանց մասին: Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ եւ հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն եւ անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի  հրավերով այսօր` հոկտեմբերի 23-ին եռօրյա պետական այցով ժամանել է Մոսկվա: Սերժ Սարգսյանն ու առաջին տիկինը Ռուսաստանում կլինեն մինչեւ հոկտեմբերի 25 –ը:

Վաղը` հոկտեմբերի 24-ին կսկսվի այցի հիմնական մասը:  Բարձր մակարդակով հայ-ռուսական բանակցությունները եւս նախատեսված են  հոկտեմբերի 24-ին, որից հետո տեղի կունենան ընդլայնված  կազմով բանակցություններ:  Հայաստանի արտգործնախարարն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այցի ընթացքում կստորագրվեն  վեց-յոթ նոր փաստաթղթեր: Բացի այդ, Սարգսյանը դասախոսությամբ հանդես կգա  Մ. Լոմոնոսովի անվան  Մոսկվայի պետական համլսարանում եւ ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի շիրիմին: ՀՀ նախագահի ծրագրում փոփոխություններ չեն լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ