Թուրքիայի Վան նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով մահացածների թիվը շարունակում է աճել։

Թուրքական Iha գործակալության փոխանցմամբ՝  7,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով մահացածների թիվն անցել է 100-ը, իսկ վիրավորների թիվը՝ 1000-ը։ Միայն Վանի Արճեշ քաղաքում մահացածների թիվն անցել է 60-ը։

Նշենք, որ թուրք սեյսմոլոգները ճշգրտել են Վանի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մագնիտուդը, Բոսֆորի համալսարանի սեյսմիկ դիտարանի տվյալներով՝ երկրաշարժն ունեցել է 7,2 մագնիտուդ ուժգնություն: Ավելի վաղ թուրքերը հայտնում էին 6,6 մագնիտուդի մասին: Ստորգետնյա ցնցումները զգացվել են տեղական ժամանակով ժամը 13:40-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:40-ին), էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, մագնիտուդը կազմել է 7,6:

Մասնագետները նշել են, որ աղետի գոտում զոհերի թիվը կարող է հասնել 1000-ի: Ստորգետնյա ցնցումը զգացվել է Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում: