News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


4-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքը վերջնական փուլում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք պատրաստում ենք եզրակացությունը, բայց հաշվի առնելով, որ եթե չլիներ ամառային արձակուրդը, ապա մեր հանձնաժողովի աշխատանքը պետք է այսօր ավարտված լիներ, ինչպես քառօրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի հետ կապված նույն իրողության հետ առնչվեցինք, երբ պարտադիր արձակուրդը ժամկետի փոփոխություն առաջացրեց: Այստեղ օրենքի բաց ունենք, միգուցե հետագայում դրա հետ կապված փոփոխություններ առաջանան կանոնակարգ օրենքում: Ամառային արձակուրդը պարտադիր է եղել, հանձնաժողովը գնացել է արձակուրդ, եւ ըստ այդ տրամաբանության հանձնաժողովն իր աշխատանքը կհամարի ավարտված դեկտեմբերի 3-ին՝ ներկայացնելով եզրակացություն ԱԺ նախագահին, որպեսզի որոշվի, թե երբ լիագումար նիստի ընթացքում ներկայացվի կատարված աշխատանքի եզրակացությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում քննիչ հանձնաժողովում հրավիրյալների հարցում պասիվություն է նկատվում, Քոչարյանն ասաց. «Ես հայտարարել էի, թե ովքեր պետք է լինեն հրավիրյալները: Արայիկ Հարությունյանին հնարավոր չեղավ հրավիրել, որովհետեւ շրջափակման մեջ էր, մտածում էինք օնլայն իրականացնել, դրանից հետո եղավ այն, ինչ եղավ, եւ մենք Արայիկ Հարությունյանին լսելու ոչ մի հնարավորություն չենք ունենա:

Ջալալ Հարությունյանի մասով սպասում էինք, որ քրեական գործը ՊԲ նախկին ղեկավարի հետ ավարտված կլինի, մենք կունենանք նրան կանչելու: Այս մեկ ամսվա ընթացքում գուցե եթե այդ հնարավորությունը լինի, մենք կանդրադառնանք այդ հարցին»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա փորձագետների հետ ձեռնամուխ են եղել եզրակացությունը կազմելու գործին:

Հարցին՝ Սամվել Բաբայանին նորից կկանչե՞ն հանձնաժողով, նա պատասխանեց. «Եթե կանչելու լինեինք, մենք այդ խնդիրը չունենք, վաղուց կանչել էինք: Մի մոռացեք, որ Սամվել Բաբայանն ընդգրկված է որպես լրացուցիչ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստերին: ԻՆչ-ինչ պատճառներով պարոն Բաբայանը չմասնակցեց, մեկ նիստի է մասնակցել: Բայց  զուտ փորձագիտական կոնտակտներ հանձնաժողովի հետ պարբերաբար ունեցել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ