News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արցախահայության հնարավոր վերադարձի հարցն արձանագրված է նոյեմբերի 9-ի համաձայանագրի 7-րդ կետում, իսկ խաղաղության պայմանագրում դրա մասին խոսք չի գնացել եւ չի գնում հիմա: Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրում քննարկվում է արցախահայերի հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցը:

«Չեմ կարծում, որ այս հարցը քննարկման առարկա է Հայաստան- Ադրբեջան խաղաղության պայմանագրի համատեքստում: Այդ  մարդկանց իրավունքների հարցը կա, մնացել է, բայց Հայաստան - Ադրբեջան խաղաղության պայմանագրի հասցեագրվող հարցերի մեջ կարող է այն չքննարկվել, այն կարող է քննարկվել առանձին, ինչը որ պետք է արվեր, որը չարվեց, առանձին բանակցություններ տեղի չունեցան: Հիմա մենք ապրում ենք նոր իրողությունների ժամանակաշրջանում»,- ասաց նա:

 Էդմոն Մարուքյանը շեշտում է, որ Արցախի 150 հազար հայերը վերադառնալու իրավունք ունեն. «Իրենք իրենց տան, հողի նկատմամբ իրավունք ունեն, այս բոլոր իրավունքները միջազգային իրավունքով պաշտպանված են եւ այդ հարցը ՄԱԿ-ի եւ մյուս ամբիոններից բարձրացված է ՀՀ պատվիրակությունների կողմից»:

Անդրադառնալով Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը՝ Մարուքյանն ասաց, որ դրանց պահպանումը Հայաստանում չի կարող լինել:

«Հայաստանը իր տարածքում չի կարող այլ պետությունների պետական ինստիտուտներ պահպանել, եթե դրանք հավատարմագրված դիվանագիտական հաստատություններ չեն: ՀՀ ազգային անվտանգության համատեքստում սխալ է ՀՀ տարածքում նման ձեւակերպումներով ինստիտուտներ ձեւակերպել եւ պահպանել, վտարանդի կառավարություններ կան, եղել են եւ թող լինեն, ՀՀ-ն դրա հետ գործ չունի»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ