News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Իրաքի իսլամական դիմադրությանը պատկանող շիա զինյալ ստորաբաժանումները հրթիռակոծել են Սիրիայի Դեր Զոր նահանգի Կոնիկո գազային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազան։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է շիական «Հեզբոլլահ» կուսակցության մամուլի ծառայությունը։

Նրա տեղեկություններով՝ ամերիկյան ռազմական ճամբարի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր։ Նշվում է, որ հակառակորդի բոլոր ցամաքային թիրախները խոցվել են:

Նոյեմբերի 5-ին շիա անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Հասաքայի վարչական կենտրոնի մերձակայքում գտնվող Թել Բեյդարի և Քեսրեքի ամերիկյան բազաների վրա (Դամասկոսից 620 կմ հեռավորության վրա)։ Իրաքում հրթիռակոծվել է Հարիրի ավիաբազան, որը գտնվում է Էրբիլի վարչական կենտրոնից հյուսիս (Բաղդադից 425 կմ հեռավորության վրա)։ Այս հարձակումների հետեւանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նույն օրն ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը Բաղդադ կատարած այցի ժամանակ Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիից պահանջել է պատասխանատվության ենթարկել ամերիկյան բանակի վրա շարունակվող հարձակումների մեղավորներին։ Նրա խոսքով՝ Իրաքի կառավարությունը պետք է կատարի իր պարտավորությունները՝ պաշտպանելու բոլոր օբյեկտները, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են Սիրիայի հյուսիսում պարեկությունը վերսկսելու շուրջ
Այս համատեքստում ի սկզբանե խոսում ենք Մ-4 մայրուղու անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին...
Էրդողանի և Ասադի` 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում. ԶԼՄ-ներ
Թե որ երկրում կկայանան բանակցությունները, պարզ կդառնա ՌԴ նախագահ [Վլադիմիր] Պուտինի Թուրքիա այցից հետո...
Սիրիայում սպանվել է իրանցի ռազմական խորհրդական. ԻՀՊԿ-ի հրամանատարը մեղադրում է Իսրայելին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը չորեքշաբթի հրապարակված ուղերձում ցավակցություն է հայտնել այս շաբաթվա սկզբին իսրայելական հարձակման հետևանքով Հալեպի արվարձաններում զոհված իրանցի ռազմական խորհրդական Սաիդ Աբյարի մահվան կապակցությամբ...
Սիրիան հայտարարել է, որ Թուրքիայի հետ երկխոսություն կվերսկսի միայն նրա զորքերը դուրս բերելուց հետո
Մենք ցանկանում ենք ունենալ հստակ թուրքական պարտավորություններ...
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
Ամենաշատ