News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Իրանը Սիրիայից դուրս կբերի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սպաների մի մասին՝ Իսրայելի հնարավոր հարձակման պատճառով։ Այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը։

Սիրիական հետախուզական ծառայություններում պարբերականի զրուցակիցների խոսքով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դուրս է բերել արաբական հանրապետությունից միայն բարձրաստիճան զինվորական խորհրդատուներին, իսկ միջին օղակի սպաները կմնան երկրում, բայց կփոխեն իրենց գտնվելու վայրը։

Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել հավանական են։ Պարբերականը պնդում է, որ Սիրիայում իր սպաների ներկայությունը կրճատում է նաեւ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կուսակցությունը, որը համարվում է Թեհրանի տարածաշրջանային դաշնակիցը։

Նյութի հեղինակները մեջբերում են նաեւ մի շարք ռազմական վերլուծաբանների խոսքերը. Նրանց կարծիքով, ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Իրանի հարվածն Իսրայելին մեծացրել է իսրայելական պատասխանի և երկրների միջև բռնության հետագա սրման վտանգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. WSJ
Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան»...
Ամենաշատ