News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները երեքշաբթի հայտարարել է, որ կապ չունի Սիրիայի մայրաքաղաքում Իրանի դեսպանությանը հասցված իսրայելական հարվածի հետ, որի հետեւանքով զոհվել են իրանցի երկու գեներալ եւ հինգ ռազմական խորհրդական, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին «անիմաստություն» է անվանել Թեհրանի մեղադրանքները հրթիռային հարվածի համար ամերիկյան պատասխանատվության մասին, որը տեղի է ունեցել երկուշաբթի, եւ նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը կպատասխանի ցանկացած պատասխան գրոհի։

«Թույլ տվեք բացատրեմ։ Մենք ոչ մի կապ չենք ունեցել Դամասկոսին հասցված հարվածի հետ,- ասել է նա ճեպազրույցում։- Մենք դրանում որեւէ կերպ ներգրավված չենք»։

Դամասկոսին հասցված հարվածը սպառնում է Իսրայելի եւ Իրանի միջեւ հարաբերությունների թեժացմամբ։ Այդ դիմակայությունն ուժեղացել է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ մարտական գործողությունների սկսվելուց հետո։

Ի պատասխան Իսրայելին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության՝ իրանամետ ռազմականացված խմբավորումները գրոհել են ԱՄՆ ռազմակայաններն Իրաքում, Սիրիայում եւ Հորդանանում, չնայած փետրվարի սկզբից, ամերիկյան պատասխան հարվածներից հետո, նման գրոհներ չեն եղել։

«Մենք միշտ շատ լուրջ ենք վերաբերվում մեր զինվորականներին, Իրաքի եւ Սիրիայի մեր օբյեկտների պաշտպանությանը,- ասել է Քիրբին։- Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք այդ զորքերը»։

Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհն ասել է, որ Իսրայելն ԱՄՆ-ին չի զգուշացրել Սիրիայի մայրաքաղաքում Իրանի դեսպանությանը հարվածելու մասին։ «Իրանը տեղեկացված էր, որ ԱՄՆ-ն հարվածի հետ կապ չունի»,- ասել է նա։

Նախքան գրոհը Իսրայելը Միացյալ Նահանգներին տեղեկացրել էր այն մասին, որ գործելու է Սիրիայում, բայց անորոշ ձեւակերպում է օգտագործել, որը թիրախը չի նշել, ասել են անանուն երկու աղբյուրներ։

«Իսրայելը ոչ մի մանրամասն չի նշել այն մասին, թե ում է պատրաստվում գրոհել կամ որտեղ է դա կատարվելու, եւ գրոհն արդեն սկսվել էր՝ նախքան ԱՄՆ կառավարությունում դրա մասին տեղեկություն ստանալը»,- ասել է աղբյուրներից մեկը։

Երեքշաբթի Իրանը հայտնել է, որ կպատասխանի իսրայելական հարվածին, որը ոչնչացրել է  Իրանի դեսպանության հյուպատոսական բաժինը եւ սպանել «Քուդսի» (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանում, որն իրականացնում է արտաքին ռազմական եւ հետախուզական գործողություններն Իրանի սահմաններից դուրս) յոթ աշխատակցի։

Իսրայելը չի ստանձնել գրոհի պատասխանատվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. WSJ
Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան»...
Ամենաշատ