News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել Իրաքում և Սիրիայում՝ ի պատասխան Հորդանանում իր բազայի վրա հարձակման: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ ամերիկյան պաշտոնյաներին հղումով։ Հարձակման թիրախը իրանական ուժերն ու օբյեկտներն են։

Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան», և ռազմական գործողությունները կզուգակցվեն այլ միջոցների հետ, որոնք կարող են ուղղվել՝ ցույց տալու համար Թեհրանին, որ Վաշինգտոնը չի ձգտում էսկալացիայի: Միացյալ Նահանգների նպատակն է ազդել Իրանի վրա, որպեսզի զինյալները, որոնց նա աջակցում է, դադարեցնեն հարձակումները Մերձավոր Արևելքում:

CBS-ը նախօրեին հայտնել էր, որ իրանական թիրախներին հարվածների ծրագիրն արդեն հաստատվել է, դրանք կիրականացվեն մի քանի օրվա ընթացքում։ Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին, առանց մանրամասների, հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «որոշում է կայացրել» արձագանքել ամերիկյան բազայի վրա հարձակմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսին
Տուժածներ չկան...
Ամենաշատ