News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին սուտ է անվանել ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության հայտարարություններն այն մասին, որ ամերիկյան ՌՕՈւ վերջին գրոհների հետեւանքով Սիրիայում եւ Իրաքում խոցվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մեջ մտնող «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի դիրքերը։

«Ամերիկայի մեղադրանքները սուտ են, եւ նա չի կարող դրանք օգտագործել իր գործողություններն արդարացնելու համար, որոնք խախտում են ՄԱԿ Կանոնադրությունը եւ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը»,- ասել է Քանաանին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում։

Փետրվարի 3-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ Իրանը վճռականորեն դատապարտում է Իրաքին եւ Սիրիային ԱՄՆ հասցրած հարվածները եւ դրանք համարում է ռազմավարական սխալ, որը կհանգեցնի լարվածության ուժեղացման տարածաշրջանում։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ փետրվարի 3-ի գիշերը ամերիկյան ավիացիան խոցել է ավելի քան 85 թիրախ՝ ԻՀՊԿ-ի մեջ մտնող «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի եւ նրանց հետ կապված խմբավորումների դիրքերին հարվածելու արդյունքում, Իրաքի եւ Սիրիայի սահմանային մի շարք շրջաններում։ Այդ հարվածները կատարվել են ի պատասխան Սիրիա-հորդանանյան սահմանին, Էթ Թանֆ շրջանում արեւմտյան կոալիցիայի ռազմակայանը գրոհելու, որի հետեւանքով զոհվել էր երեք ամերիկացի զինծառայող, 40 հոգի վիրավորվել էր։ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն պատասխանատվությունը դրել են շիա զինված խմբավորումների վրա, որոնք, նրանց կարծիքով, աջակցվում են Թեհրանի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են Սիրիայի հյուսիսում պարեկությունը վերսկսելու շուրջ
Այս համատեքստում ի սկզբանե խոսում ենք Մ-4 մայրուղու անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին...
Էրդողանի և Ասադի` 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում. ԶԼՄ-ներ
Թե որ երկրում կկայանան բանակցությունները, պարզ կդառնա ՌԴ նախագահ [Վլադիմիր] Պուտինի Թուրքիա այցից հետո...
Սիրիայում սպանվել է իրանցի ռազմական խորհրդական. ԻՀՊԿ-ի հրամանատարը մեղադրում է Իսրայելին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը չորեքշաբթի հրապարակված ուղերձում ցավակցություն է հայտնել այս շաբաթվա սկզբին իսրայելական հարձակման հետևանքով Հալեպի արվարձաններում զոհված իրանցի ռազմական խորհրդական Սաիդ Աբյարի մահվան կապակցությամբ...
Սիրիան հայտարարել է, որ Թուրքիայի հետ երկխոսություն կվերսկսի միայն նրա զորքերը դուրս բերելուց հետո
Մենք ցանկանում ենք ունենալ հստակ թուրքական պարտավորություններ...
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
Ամենաշատ