News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Իրանի կառավարությունը Իսրայելին պատասխանատվության ենթարկելու նպատակով հայցեր է նախապատրաստում միջազգային դատական ատյաններում՝ Դամասկոսում Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, նրանց թվում՝ յոթ իրանցի ռազմական խորհրդական։ Դրա մասին հայտարարել է Իրանի դատական ​​իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին։

«Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա սիոնիստական ​​ռեժիմի հարձակման առնչությամբ միջազգային դատական ​​ատյաններին հայց ներկայացնելը Կառավարության և արտաքին գործերի նախարարության պարտականությունն է»,- նշել է ԻԻՀ պաշտոնական ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ արտգործնախարարն ու նախարարության աշխատակիցները երկրի նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության հետ համատեղ պատրաստվում են հայցեր ներկայացնել միջազգային դատական ​​մարմիններին։

Ըստ IRNA գործակալության՝ Սեթայեշին ընդգծել է, որ դատարանների բողոքարկումը կիրականացվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ։

Մասուդ Սեթայեշին չի հստակեցրել, թե Թեհրանը միջազգային որ դատական ատյաններին է մտադիր հայցեր ներկայացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. WSJ
Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան»...
Ամենաշատ