News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Որոշ երկրներ փորձում են Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրներում սասանել լեգիտիմ իշխանությունը, ավանդական արժեքները եւ իրադրությունն առհասարակ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ «Գլոբալ անկայունությունը արտածվում է նաեւ Եվրասիայի վրա։ Ավելին, որոշ երկրների գործողություններն ուղղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանության, հանրային կայունության եւ ավանդական արժեքների, մեր ավանդական սերտ առեւտրային, կոոպերացիոն, մշակութային կապերի սասանմանը»,- ասել է նա։

Պուտինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ պահպանվում են ԱՊՀ երկրների համար ընդհանուր այնպիսի սպառնալիքները, ինչպիսին են ահաբեկչությունը եւ կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի առեւտուրը եւ անօրինական միգրացիան, արմատականությունը եւ ծայրահեղականությունը, ինչպես նաեւ ռիսկերը տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական եւ կենսաբանական անվտանգության ոլորտում։

«Այս ամենը պահանջում է ոչ միայն համաձայնեցված հավաքական արձագանք, այլեւ ավելի մեծ կանխիչ աշխատանք։ Այդ թվում կարեւոր է առավելագույնս օգտագործել անվտանգության խորհուրդների կանխատեսման, տեղեկատվա-վերլուծաբանական պոտենցիալը ԱՊՀ տարածքում եւ ընդհանրապես աշխարհում իրավիճակի խոր ու համակողմանի ուսումնասիրման, գերակայությունների հստակ սահմանման, ռազմավարական պլանավորման փաստաթղթերի ճշգրտումը ժամանակին կատարելու համար»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ոչ մի ազդանշան չի հղել. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա...
Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական
Համագործակցության պատկերն այնքան էլ ուրախալի չէ...
Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ
Նշենք, որ Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների…
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում ՀՀ պատվիրակությունը գլխավորում է Մհեր Գրիգորյանը
Նախատեսվում է ընդունել վտանգավոր թափոնների գործածության կարգի, ինչպես նաև առողջապահության, քիմիական արդյունաբերության ոլորտներում...
Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը
Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում…
Արևմուտքը փորձում է ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար պայմաններ ստեղծել. Բորտնիկով
Նա նշեց, որ տարածաշրջանային հակամարտությունները սնվում են դրսից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով միջազգային ահաբեկչական կառույցներին սնուցելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ