News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նատիք Ալիշովն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ Տիգրանակերտի Արքայական աղբյուրներից: Լուսանկարներից երևում է, որ Փանահ խանի կողմից կառուցված մզկիթին հարավից կից տարածքում  հողային աշխատանքներ են ընթանում:

Աշխատանքների հետևանքով բացվել են միջին չափի կոպտատաշ քարերից շարված պատի հատվածներ: Մեկնաբանություններում ադրբեջանցի հնագետը նշում է, որ այդ տարածքում իրենք աշխատանքներ են իրականացրել դեռևս 2023 թվականի օգոստոսի 23-ից:

Նշենք, որ 2021 թվականից ի վեր ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում էր, որ «հայկական օկուպացիայից ազատագրված» տարածքներում հնագիտական աշխատանքներ են նախատեսվում: Սա Տիգրանակերտի ադրբեջանական «պեղումների» մեզ հայտնի առաջին փաստն է։

«Պեղումները» նախաձեռնվել են Արքայական աղբյուրների շրջակայքում՝ 18-րդ դարի մզկիթին կից։ Ընդ որում, բացել են պատի մի հատված, որը Տիգրանակերտի արշավախմբի կողմից պեղվել է դեռևս 2011 թվականին: Այն մզկիթին կից գերեզմանոցի հենապատն է: 2011 թվականին Արքայական աղբյուրների շրջակայքում իրականացված պեղումների արդյունքում բացվել են նաև մզկիթի առջև գտնվող ջրավազանը, կից ժայռին փորված մի կառույցի ժապավենաձև հիմքերը՝ հար և նման Ամրացված թաղամասի պարսպահիմքերին (տես կից նկարը)»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ