News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Շուրջ 5 ամիս տեւած ռազմագիտական համալիր փորձաքննության եզրակացությունն օրեր առաջ ստացել ենք. այն առերեւույթ վկայում է Ջալալ Հարությունյանի մեղսագրվող գործողություններում նրան առաջադրված հանրային հետապնդման հիմքերի բացակայության մասին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը:          

«Այս եզրակացությունից հետո մենք ունեցանք դատախազության կողմից կայացված հիմնավոր որոշում առաջին դրվագով մեղադրանքը դադարեցնելու վերաբերյալ:  Խոսքը հակահարվածի մասին է: Այնտեղ մեղադրում էին Ջալալ Հարությունյանին, որ իբր ուժերի հարաբերակցությունը հաշվի չի առնվել, այդ իրադրությունում թշնամու նկատմամբ հարձակում կատարելը չէր կարող կանոնադրությամբ պահանջներից բխել: Ռազմագետները միանշանակ նշեցին, որ այդ իրավիճակում դա եղել է ոչ միայն օրինական, այլեւ եղել է անհրաժեշտություն, որը կատարվել է Ջալալ Հարությունյանի կողմից:

Սակայն երկրորդ դրվագի մասով, քրեական նոր հետապնդում առաջադրվեց: Անունով նոր է, բյց այն ամբողջությամբ կրկնում է հին մեղադրանքը, կարծես այս ռազմագիտական փորձաքննությունն ընդհանրապես գոյություն չի ունեցել»,-ասաց փաստաբանը:

Նա ընթերցեց այս եզրակացությունից մի հատված. «Ցանկացած պարագայում եթե դիվիզիոնի հրամանատարական կազմը ճիշտ կազմակերպած լիներ կրակային դիրքերի անմիջական պահպանությունն ու ինքնապաշտպանությունը, մասնավորապես,  նշանակած լիներ դիտորդներ, ապա հնարավոր կլիներ հանկարծակիի չգալ խմբի պատկանելիությունը դիտորդի վրա գրոհելու պարագայում կբացահայտվեր, որը հնարավորություն կտար արդյունավետ կազմակերպել մարտկոցների հետագա գործողությունները»:

Փաստաբանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 12-ին D 20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակմանն է վերաբերում, որի հետեւանքով ունենք թե մարդկային կորուստներ, թե զրահատեխնիկայի:

Ջալալ Հարությունյանը մեղադրվում է, որ երբ դիվիզինի ղեկավարությունը կապնվել է Ջալալ Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Հարությունյանին, վերջին զեկուցել է, որ խմբավորում է մոտենում, իբր Ջալալ Հարությունյանն ասել է, որ դա յուրային խմբավորումը: Իբր այդ տեղեկությունն է հիմք հանդիսացել, որ մենք ունեցել ենք այդ կորուստը»,-ասաց Սարդարյանը՝ հավելելով, որ ռազմագետներն ասել են, որ դիվիզիոնը մեր համապատասխան ոլորտում գործող կանոնների համաձայն պետք է մի շարք միջոցառումներ իրականացրած լիներ։

«Այսինքն պետք է խրամուղիներ պատրաստած լինեին, պետք է ունենային համապատասխան դիտակետեր եւ բոլոր ուղղությունենրով պետք է ունենային դիտորդներ: Եթե դիտորդ նշանակված չէ, դա անմիջական թերացում է: Եթե դիտորդները լինեին, ժամանակին կհայտնաբերվեր խմբավորման հակառակորդ լինելու մասին եւ իր գործողությունները կիրականացներ»,-ասաց փաստաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ