News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Ջալալ Հարությունյանին ներկայացրած մեղադրանքում ներկայացված է՝ իբր Ջալալ Հարությունյանին երկու անգամ է Գենադի Բաղդասարյանը մոտեցել, առաջին անգամ Ջալալ Հարությունյանը իր սեղանին նստած իբր ասել է «մերոնք են», երկրորդ անգամ, իբր Ջալալ Հարությունյանը մոտեցել է քարտեզին, հետախույզների հետ քննարկել է, վերադարձել, ասել է՝ «մերոնք են»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Գենադի Բաղդասարյանից բացի, այնտեղ եղել է ևս մեկ անձ՝ Գենադի Բաղդասարյանի տեղակալը՝ պարոն Շարբաթյանը, ով ասում է՝ ես լսել եմ այդ խոսակցությունը։

Նա ասում է, որ երբ Ջալալ Հարությունյանին տրվել է այդ հարցադրումը, նա ասել է «պետք է, որ մերոնք լինեն», չի ասել «մերոնք են»։ Երբ առերեսման ժամանակ Շարբաթյանին հարցադրում արեցինք, թե բովանդակային, իմաստային տարբերություն տեսնո՞ւմ եք «հնարավոր է, որ մերոնք լինեն»  և «պետք է, որ մերոնք լինեն» արտահայտությունների միջև և նա պատասխանել է, որ չի տեսնում այդ տաբերությունը։ Երեքից երկուսն ասում են, որ Ջալալ Հարությունյանը ասում է ոչ հաստատուն կերպով»,- ասաց փաստաբանը։

Սարդարյանի խոսքով՝ մեղադանքում տեղ է գտել միայն Գենադի Բաղդասարյանի ասածները և դուրս են մնացել Շարբաթյանի ու Ջալալ Հարությունյանի խոսքերը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ