News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Մենք պետք է պահպանենք Արցախի ժողովրդի հետ վերադառնալու իրավունքը. Այդ իրավունքը հստակ գոյություն ունի այն փաստից սկսած, երբ արձանագրվել է, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, որը ցեղասպանական արարք է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Որպես փոխհատուցում այդ ամենի Արցախի ժողովուրդը իրավունք ունի վերադառնալ: Այդպիսի փաստեր, օրինակներ կան: Կիպրոսում կա այդպիսի օրինակ, այնտեղ մի ամբողջ քաղաք դատարկ է մնացել, որովհետեւ ապացուցել են, որ այնտեղ տեղի է ունեցել էթնիկ զտման քաղաքականությամբ տեղահանում: Թույլ չեն տալիս, որ այնտեղ վերաբնակեցնեն Կիպրոսի թուրքերով: Իրավական առումով մենք այդ հիմքերն ունենք, պարզապես պետք է Արցախի սուբյեկտայնությունը պահպանվի: Այ սա է, որ այս իշխանությունները չեն ուզում անել:

Իրենք վտանգ են տեսնում, որ արցախահայությունը որպես ժողովուրդ, սուբյեկտ մնա եւ դառնա գործոն: Այդ գործոն լինելը վտանգ է սպառնում  նաեւ այսօր գործող իշխանությունների համար:

Բնականաբար, իր իրավունքների, անվտանգության մասին, իր վերադարձի խնդիրների մասին խոսելու առաջնահերթ իրավունք ունի հենց Արցախի ժողովուրդը, նրա առաջնային մանդատով օժտված խորհրդարանը եւ նախագահը»,-ասաց Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ