News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը Կոնգրեսին կոչ է արել դադարեցնել աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը, այդ թվում՝ ռազմական, հորդորել է Վաշինգտոնին՝ կանգնել այն դաշնակիցների կողքին, որոնք պայքարում են մարդու իրավունքների համար և հետևում են պատերազմի օրենքներին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է կանխի ցեղասպանությունները, էթնիկ զտումները և վայրագությունները:

«Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական համայնքը հեռացել է ադրբեջանական դաժան ռեժիմի պատճառով: Ադրբեջանը ցանկանում է ջնջել նրանց աշխարհի երեսից: Ամիսներ շարունակ հետևել ենք՝ ինչպես է հումանիտար ճգնաժամ ծավալվում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածաշրջանում մահացության յուրաքանչյուր 3 դեպքից 1-ը թերսնումից է եղել: Ճգնաժամը ընթացել է ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, որոնք, ենթադրվում էր, պետք է հետևեին հրադադարի պահպանմանը: Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղում տառապանքի արշավ է իրականացրել, Ժնևի կոնվենցիաների բացահայտ խախտմամբ՝ հենց Լաչինի միջանցքում կալանավորել մարդկանց, որոնք տեղափոխվում էին բուժման համար։

Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը սատանայական դավադրության մի մասն էր միայն՝ էթնիկ հայկական անկլավին ստիպելու ենթարկվել:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ներխուժեց Լեռնային Ղարաբաղ և ուժի սպառնալիքով տեղի իշխանություններին ստիպեց կապիտուլյացիայի գնալ:

Ավելի քան 100 000 բնակիչ լքել է նախնիների տները: Հայաստան գնալու ճանապարհին ոմանք զոհվել են: Ի՞նչ է սա, եթե ոչ մարդու իրավունքների ոտնահարման վկայություն: Այդ փախստականները մեր օգնության կարիքն ունեն: Մասնավորապես, հարկավոր է երկարաժամկետ աջակցություն տրամադրել՝ հաշվի առնելով Երևանում բնակարանային ծանրաբեռնվածությունը: Շատերն ասում են, որ Մերձավոր Արևելքում սուր իրավիճակ է: Բայց արդյոք մենք իրավունք ունե՞նք ընտրելու՝ մարդասիրական որ ճգնաժամին առաջինը արձագանքել: Իհարկե՝ ոչ: Հարկավոր է բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դժբախտության մասին։ Այս  ցեղասպանությունը չպետք է մոռացվի: Հարկավոր է արձագանքել ադրբեջանական սպառնալիքին, նախքան նրանք կօգտվեն իրենց ունեցած առավելությունից։

Վերջին բանը, որ մեզ պետք է այս տարածաշրջանում, հակամարտությունն է երկու պետությունների միջև, որոնք սահմաններ ունեն Իրանի և Թուրքիայի հետ:

Մենք պետք է պայքարենք այն սպառնալիքների դեմ, որոնց Հայաստանը շարունակում է դիմակայել»,- ասել է Մենենդեսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խանդանյանը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի...
Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան
Ցանկացած ընթերցողի կթվա, թե այս բառերն ասվել են ՀՀ գործող իշխանությունների մասին, սակայն սա ամերիկյան գործող վարչակարգի…
Պատմական փաստերը կեղծելու Բաքվի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում. ԿԳՄՍՆ-ն հերքում է տարածված լուրերը
Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. Բագրատ Սրբազան
Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին…
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Հաջիև
Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին...
Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ