News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հայաստանը սխալն այն է, որ ինքն իր հարաբերությունները վատթարացրել է ՀԱՊԿ-ի հետ եւ կարեւոր որոշումներ ընդունելու համար երկարատեւ աշխատանք չի տարել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ: Այս մասին, այօսր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի սխալը ո՞րն է, եթե ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությանը, նա ասաց. «Այդ հարցի պատասխանը պետք է տան այսօրվա իշխանությունները, իսկ իրենք ասել են, որ արտաքին քաղաքականության փոփոխություններ չկան, և Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն դեռեւս չունի»:

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, Սեյրան Օհանյանը մի քանի արձանագրում արեց. «Նախ, Արցախյան հակամարտությունն ավարտված չէ, այդ էջը փակված չէ: Դեռ Ավելին, Ադրբեջանի ագրեսիվ եւ հանցագործ քաղաքականության արդյունքում տեղի են ունեցել էթնիկ զտումներ, ցեղասպանություն, Արցախը  հայաթափվել է եւ Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային հարթակներում պետք է ենթարկվի միջազգային պատժամիջոցների: Երկրորդ, Արցախի հակամարտության չավարտված լինելու պայմաններում պետք է խիստ միջոցներ ձեռնարկել Արցախի սուբյեկտայնության պահպանման համար: Այս ուղղությամբ հիմնական քայլեր ձեռնարկողները Հայաստանի եւ Արցախի իշխանություններն են: Եթե հակամարտությունն ավարտված չէ եւ Արցախը որպես սուբյեկտ, թեկուզ ոչ իր տարածքում, գոյություն ունի, դա նշանակում է միջազգային կամ այլ ընդունելի հարթակներում բանակցությունների շարունակականությունն այլընտրանք չունի: Այս ուղղությամբ կա որոշակի դանդաղեցման պրոցես, որոշակի հապաղում: Իսկ ՀՀ իշխանությունները, տեսնում ենք, որ այս հարցից, գոնե Արցախի պետական ինստիտուտների պահպանման ուղղությամբ հրաժարվել են: Իրենց համար Արցախի էջը փակված է, միայն զբաղվում են հումանիտար եւ սոցիալական խնդիրներով»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նկատեց, որ Արցախի կառավարման ոլորտում որոշակի ճգնաժամ տեսել են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո եւ մինչեւ հիմա. «Ինչ վերաբերում է Հայաստանի ընդդիմությանը, մենք հանդիպումներ ունեցել ենք տարբեր ուժերի հետ եւ մեր առաջարկություններն արել ենք: Դրանց շուրջ աշխատանք տարվում է: Պրոցեսները պետք է արագացվեն եւ Արցախի շուրջ ռազմավարություն պետք է մշակվի: Հապաղելը կարող է կործանարար լինել Արցախի համար, մեզ համար»,- ընդգծեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ