News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգը ABC-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը շուտով կազատի «զգալի թվով պատանդների»։

«Հուսով եմ, որ մենք կարող ենք գործարք կնքել մոտ օրերս»,- ասել է Հերցոգը։

ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ մոտ 240 պատանդ է վերցրել։ Քաթարի միջնորդները ձգտում են համաձայնության գալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև՝ մի քանի օրվա հրադադարի դիմաց տասնյակ պատանդների փոխանակման վերաբերյալ: Լրատվամիջոցների տեղեկություններով, ընդհանուր ուրվագծերը համաձայնեցված են, սակայն Իսրայելը շարունակում է քննարկել մանրամասները։

Իսրայելի կառավարությունն աճող ճնշման տակ է պատանդների ընտանիքների կողմից, որոնք պահանջում են նրանց անհապաղ ազատումը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ