News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ծառայողական քննություն է ընթանում, վարույթ է հարուցվելու, որոշում կկայացվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Հովհհանիսյանը՝ անդրադառնալով ՀՅԴ ԳՄ շենքի դիմացից ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծելով եւ քաշքշելով բերման ենթարկելուն։

Լրագրողները ասացին, որ նույն ոստիկանը նախորդ ակցիաների ժամանակ էլ է ծեծել քաղաքացիներին, ինչին ի պատասխան ոստիկանապետը հարցրեց՝ դրա ժամանա՞կն է, ծառայություն եք իրականացնում։

«Դուք կո՞ղմ եք, որ պատգամավորը ոստիկանի մորը հայհոյի, չի կարելի էլի այ ժողովուրդ, ծառայողական քննությունն ու վարույթը կպարզի, մեղավորներ կլինեն, կպատժվեն»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը՝ տեսանյութեր կան, որ ոստիկանն է բերման ենթարկելիս սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում, նա նշեց, որ եթե նման բան կա, կպաժտվեն։

Հարցին՝ սա՞ է բարեփոխված ոստիկանը, նա արձագանքեց․ «Ասեք էն բեմին կանգնած մարդը ամբախ-զամբախ խոսում է, թող էդ փարաջան ու խաչը հանի, նոր խոսա, հերիք եղավ, չի կարելի միակողմանի նայել, թող չափի մեջ պահի իրեն Տեր Հայրը։ Մենք եկեղեցականների մեջ շատ ընկերներ ունենք, ում հետ այսօր էլ ողջագորվում ենք, բայց ամեն մարդ իր գործով թող զբաղվի ու իր չափն իմանա։

Միկրաֆոնը վերցնում է ձեռքը, թող չվիրավորի ոչ ոքի, ոչ մեկ իրեն իրավունք չի տվել, ոստիկանական աշխատողներին է վիրավորում, այսօր ինքը ամեն մեկ ա դարձել ինձ համար, իր ամբախ-զամբախ խոսելով թող չափը ճանաչի»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ խաշլամա ուտելու պահն եք ասում, նա ասաց․

«Ինքը խաշլամա չի՞ ուտում։ Այսօր ինքը փորձում է էժան հեղինակություն լինել, ինքը էժան է, չեմ ուզում շատ բան ասել։ Իր փարաջան ու խաչը բոլորը հարգում են, բայց դա իրեն թույլ չի տալիս իր չափն անցնի։ Մենք խաչ հարգող ու Աստծուն հավատացող մարդիկ ենք»։

Ապա նա լրագրողներին ասաց, որ գնան ու հարցեր տան «փարաջայով ու խաչով» մարդուն, երբ լրագրողները նշեցին, թե Սրբազանին հարցեր տալիս են, նա պատասխանեց․

«Սրբազա՞ն, էդ մարդը երեկ չհրաժարվե՞ց, ինքն ինձ համար Սրբազան չի, ես լիքը Սրբազան ընկերներ ունեմ»։

Հովհաննիսյանը նաև նշեց, թե ոստիկանությունը իշխանության հրահանգով չի գործում, այլ իր գործառույթն է իրականացնում։

Տպել
Ամենաշատ