Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հանդես է եկել երկրի քաղաքական ղեկավարության՝ առաջիկա երեքշաբթի Կնեսետի ընտրություններից առաջ Իրանի հետ առնչվող որևէ ռազմական գործողություն անցկացնելու հրաման տալու փորձի դեմ, հայտնում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։

Աղբյուրի տվյալներով՝ Զամիրը դեմ է այդ գործողության իրականացմանը, որի բնույթը պաշտոնական անձինք չեն բացահայտում, և վարչապետ Բինյամին Նեթանյահուից պահանջել է՝ նախքան պատրաստված հրամանի կատարմանը անցնելը, ներկայացնել այդ քայլի «իրավական հիմնավորում պարունակող գրավոր փաստաթուղթ»։

Ռազմական աղբյուրներից մեկը, որին հղում է անում հեռուստաալիքը, պարզաբանել է. «Խոսքը մի քայլի մասին է, որը կարող է հանգեցնել Իրանի հետ արագ բախման չափազանց նուրբ և դրամատիկ պահին, ինչը հղի է նման սխալ հաշվարկով»։

Հեռուստաալիքը նաև մեջբերում է այլ իրազեկ անձանց խոսքերը, որոնց համաձայն՝ ռազմական ղեկավարությունը մտահոգված է, որ քաղաքական գործիչները փորձում են «իրանական թեման օգտագործել իրենց քաղաքական շահերի համար»։

Անցած ուրբաթ ՑԱՀԱԼ-ի գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ ներկայումս մինչև Կնեսետի ընտրությունները Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա։ Միաժամանակ նա նշել էր, որ «եթե մենք գանք այն եզրակացության, որ նման հարվածն անհրաժեշտ է, մենք այն կհասցնենք»։

Իսրայելացի քննադատները Նեթանյահուին մեղադրում են Իրանի հետ պատերազմը վերսկսելու ձգտման մեջ՝ հոկտեմբերի 27-ի քվեարկության արդյունքի վրա ազդելու կամ դրա հետաձգմանը հասնելու համար։ Ինքը՝ Նեթանյահուն, մերժում է այս մեղադրանքները։

Կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտ ժամանակում հարված չեն հասցնի Իրանին։