ԿԸՀ-ն ամփոփոել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, որտեղ առաջադրվել էր գործող քաղաքապետ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը:

Հրազդան համայնքում ընտրությանը մասնակցած 19 055 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սևակ Միքայելյանի գլխավորությամբ, ստացել է 17 195 ձայն կամ քվեների 90.82%-ը։

Ծաղկաձոր համայնքում ընտրությանը մասնակցած 2923քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ, ստացել է շուրջ 2460 ձայն կամ քվեների 84.56%-ը։

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ընտրությանը մասնակից 12 761 քաղաքացիներից «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստացել է 10 380 ձայն կամ քվեների 81.71 %-ը: