Ենոքավան–Կարմիրգյուղ հիմնանորոգվող շուրջ 65 կմ երկարությամբ ճանապարհահատվածում իրականացվում են ժայռային ապարների պայթեցման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Այս գործընթացը թույլ է տալիս բարդ լեռնային տեղանքում մշակել ժայռային զանգվածները և նախապատրաստել տարածքը ճանապարհի հետագա կառուցման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։