News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ժամանակն է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դադարի կոկորդիլոսի արցունքներով արտասվել և հաշտվել իր ճակատագրի հետ, ասել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Մատիկաշվիլին, հայտնում է Վրաստանի «Առաջին ալիք»-ը։ Նրա խոսքով՝ քաղաքական գործչին ազատ արձակելու՝ ընդդիմության ծրագիրը ձախողվել է։

«Այն նախագիծը, որի օգնությամբ նրանք ցանկանում էին և ինչ-որ չափով պատրաստ էին իրենց ընկերների շրջանում թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում՝ հանցավոր Սաակաշվիլիին դուրս բերելու և բանտից ազատելու համար, ձախողվեց։ Հասարակությունը տեսավ այն ստերը, որոնցով Սաակաշվիլին փորձում էր արդարացնել իր իրավիճակը»,- պարզաբանել է Մատիկաշվիլին։

Նա հավելել է, որ կասկածում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում կշնորհի Սաակաշվիլիին։ Մատիկաշվիլին ընդգծել է, որ եթե նա գնա այդ քայլին, ապա պետք է պատասխան տա դրա համար։

«Եթե նա հրաժարվի իր որոշումից [Սահակաշվիլիին ներում չտալու մասին], որին ես անձամբ չեմ հավատում, ապա նա պետք է շատ լավ հասկանա, որ պետք է պատասխանատվություն կրի։ Պատասխանատվություն՝ Սահակաշվիլիի և նրա ռեժիմի բոլոր հանցագործությունների համար»,- եզրափակել է վրացի պատգամավորը։

Սահակաշվիլին հայրենիք է վերադարձել 2021 թվականի հոկտեմբերին՝ չնայած նրա դեմ մի շարք քրեական գործերի առկայությանը։ Արդյունքում՝ Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել և բանտարկվել է։ Ինքը՝ Սաակաշվիլին, իր կալանավորումը քաղաքականացված է անվանել և հացադուլ է հայտարարել։ Այնուհետև, նախկին նախագահի առողջական վիճակը լրջորեն վատացել է, 2022 թվականի մայիսին նա բանտից տեղափոխվել է մայրաքաղաքի կլինիկա՝ հետազոտման համար։ Չնայած իր վիճակին, նա բազմիցս հայտարարել է վրացական քաղաքականությանը մասնակցելու՝ իր պատրաստակամության մասին, «Միացյալ ազգային շարժումը» չի բացառել, որ հաջորդ ընտրություններում հաղթելու դեպքում նա կառաջադրի քաղաքական գործչին վարչապետի պաշտոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ