News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 20-ին անցկացվել է միջոցառում՝  նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից հերոս տղաներին:

Նպատակն էր ևս մեկ անգամ կարևորել  հերոս տղաների անգնահատելի ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում, ստեղծել հարթակ, որի միջոցով հնարավոր կլիներ վեր հանել  նրանց իրավունքներին առնչվող հնարավոր խնդիրները և գտնել համատեղ լուծումներ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են  պատերազմի մասնակից տղաները, նրանց ծնողները, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, դպրոցի աշակերտները, անձնակազմը, մարզի և համայնքի մի շարք բնակիչներ:

Իր բացման խոսքում Պաշտպանը կարևորել է համանման խորհուրդ ունեցող միջոցառումների կազմակերպումը, ինչը ևս մեկ առիթ է հանդիպելու, զրուցելու և նշված անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը վեր հանելու համար:

«Իրականում կյանքում անհաղթահարելի ոչինչ չկա, պարզապես անհրաժեշտ է ճիշտ միջավայր և աշխատանք: Ինձ համար շատ կարևոր է Ձեզ հետ շփվելն ու անձամբ Ձեզանից խնդիրները լսելը, իսկ դրա համար լավագույն միջոցներից են ոչ պաշտոնական միջավայրն ու նման ձևաչափով զրույցները: Միայն միմյանց լսելով և համատեղ աշխատանքով է հնարավոր հաղթահարել խնդիրները, որոնք երբեմն անլուծելի են թվում։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա համընդհանուր նշանակություն ունեցող խնդիրների հաղթահարման գործում։ Իմ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից է պատերազմի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը և խթանումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում կարող ենք ավելի ուժեղ լինել և հաջողության հասնել», - նշել է Պաշտպանը:

Միջոցառման շրջանակներում հերոս տղաները «Արփի» հասարակական կազմակերպության հոգեբանական կենտրոնի աջակցությամբ ներկայացել են համերգային ծրագրով:

Դպրոցի աշակերտներն էլ իրենց հերթին հանդես են եկել թեմատիկ բանաստեղծություններով և երգերով:

Միջոցառման շրջանակներում ներկայացվել են նաև 2020 թվականին անմահացած հերոս Գևորգ Արշակյանի կյանքից մի շարք հիշարժան դրվագներ, նրա անցած ուղին:

Գևորգ Արշակյանը 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը:

Ջերմ հանդիպման ավարտին Պաշտպան Անահիտ Մանասյանը պատերազմի մասնակիցներին հանձնել է հուշանվերներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից պատրաստված կավե սպասք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ