News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերին ՀԱՊԿ-ի միջոցառում կա, ես նույնպես չեմ մասնակցելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԳ նախարար Արարատ Միրոզյանը չեն մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին։

«Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի, բայց ես կարծում եմ՝ իմ մասնակցությունն այս ստեղծված իրավիճակում տեղին չէ։ Հիմա այն իրավիճակն է, որ ՀԱՊԿ-ը, փաստացի, իր պարտավորությունները որևիցե ձևով չի կատարում ու չի կատարել, գնամ այնտեղ ի՞նչ անեմ»,-ասաց ԱԺ նախագահը:

Հարցին, թե ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը նստում մեքենան (նկատի ունի շարունակում է ՀԱՊԿ–ի անդամ մնալ), եթե այն չի տեղափոխում Ա կետից Բ կետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես կփորձեմ այդ մեքենան ինչ-որ ձևով աշխատեցնել, քանի որ այլ մեքենա ես այս պահին չունեմ»:

ԱԺ նախագահն ասաց, որ որևէ ձևով չեն սառեցվում հարաբերությունները։

«Ես իրենց տեղեկացրել եմ, որ չեմ մասնակցելու։  Դեռ արձագանք չկա, համենայնդեպս։ Կարծում եմ, չի էլ լինի արձագանք, որովհետև վստահ եմ, իրենց համար էլ հասկանալի է, թե չմասնակցելու պատճառները որոնք են: ՀՀ ինքնիշխան երկրի տարածք են ներխուժել 3-րդ երկրի ուժերը, և ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական գնահատական չի տվել։ Գնանք այդտեղ ի՞նչ անենք»,- մեկնաբանեց Սիմոնյանը։

Նա նաեւ հավելեց. «Կարծում եմ՝ այստեղ արդեն հերթը ՀԱՊԿ-ինն է։ ՀԱՊԿ երկրները պետք է արձագանքեն, այլ ոչ թե ապրեն երևակայական փուչիկի մեջ, որ կա իրենց իրականություն, և կա իրականություն, որի մեջ ապրում ենք մենք, և այդ իրականությունները բացարձակ չեն համընկնում։ Մենք ասում ենք չէ՝ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց մենք մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից, իրենց գործողություններով, իրենց հայտարարություններով, խոսույթով իրենք ապացուցում են, որ, իրոք, այդ կառույցը խնդիրը ունի»,- ասաց նա։

Աժ նախագահի խոսքով՝ իրենք տպավարություն ունեն, որ ՀԱՊԿ-ն առաքելություն է ուղարկում, բայց չեն հստակեցնում, թե՝ որտեղ են ուղարկելու, Երևա՞ն, թե՞ Ջերմուկ։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու այսօր Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, որ չի մասնակցելու նոյեմբերի 23-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ