News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ղեկավարության որոշումը ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու մասին ափսոսանք է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք չենք կարծում, թե այդ որոշումը համապատասխանում է հայ ժողովրդի շահերին եւ կնպաստի մեր բարեկամական երկրի անվտանգությանն ու կայունությանը։ Հայ գործընկերները մտադիր չեն արգելակել աշխատանքները կազմակերպության կանոնադրական մարմիններում, խանգարել արդեն համաձայնեցված փաստաթղթերի իրականացմանը։ Ըստ էության, դա Երեւանի համար բաց դռներ է թողնում եւ թույլ է տալիս նրան հետագայում միանալ աշխատանքին։ Մենք հուսով ենք, որ հայ դաշնակիցները  կօգտվեն այդ հնարավորությունից արդեն ոչ հեռու ապագայում»,- նշել է նա։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը համոզված է, որ ՀԱՊԿ-ն կարեւոր դեր է խաղալու ներկա պայմաններում տարածաշրջանային կայունության հարցում։ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին, որի մասին որոշումը նախկինի պես «սեղանին է», բավական ծանրակշիռ գործոն կլիներ Հայաստանի անվտանգության ապահովման համար, ի տարբերություն ԵՄ առաքելության, որը շարունակում է ցուցադրել իր անարդյունավետությունը»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խանդանյանը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի...
Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան
Ցանկացած ընթերցողի կթվա, թե այս բառերն ասվել են ՀՀ գործող իշխանությունների մասին, սակայն սա ամերիկյան գործող վարչակարգի…
Պատմական փաստերը կեղծելու Բաքվի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում. ԿԳՄՍՆ-ն հերքում է տարածված լուրերը
Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. Բագրատ Սրբազան
Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին…
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Հաջիև
Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին...
Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ