News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը և փաստաբան Մարտուն Փանոսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվել են Ֆրանսիայի Հանրապետությունում: 

Փաստաբանների պալատից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի պատվիրակությունը Ֆրանսիայի Օ դը Սեն քաղաքի փաստաբանների պալատի նախագահ Իզաբել Կլանե Դի Լամանիի հրավերով մասնակցել է Օ դը Սենի փաստաբանների պալատի ամենամյա ամփոփիչ միջոցառմանը, որի շրջանակներում քննարկվել են պատերազմների ժամանակ մարդկանց իրավունքներին և այդ պայմաններում փաստաբանական գործունեությանն ուղղված մարտահրավերներին վերաբերելի խնդիրներ:

Միջոցառմանը մասնակցել են փաստաբանների պատվիրակություններ Հայաստանից, Մոլդովայից, Ռումինիայից և այլ երկրներից:

Ֆրանսիացի բազմահազարանոց փաստաբանների մասնակցությամբ միջոցառումը մեկնարկել է հայազգի դուդուկահար Լևոն Մինասյանի երաժշտական կատարմամբ, իսկ միջոցառման առանցքային հյուր  է համարվել ֆրանսահայ կոմպոզիտոր Անդրե Մանուկյանը:

Հայաստանի պատվիրակությունը` հրավիրյալ այլ երկրների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել է փաստաբանությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, որի ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը հանդես են եկել ելույթներով: Միջազգային հարթակում ներկայացվել են նաև Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, արցախցիների իրավունքների հետ կապված խնդիրները:

Օ դը Սենի փաստաբանների պալատի նախագահը և փոխնախագահը ներկաներին պատմել են Արցախի շրջափակման և արցախցիների բռնի տեղահանման մասին:

Հայաստանի փաստաբանների պալատի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Փարիզի փաստաբանների պալատի նախագահի և այլ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելել է Ֆրանսիայի ամենախոշոր փաստաբանական գրասենյակներից «CMS Francis Lefebvre»-ն, որն ունի նաև միջազգային ցանց:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի մեր գործընկերներն ավելի վաղ` 2023 թվականի ապրիլի 23-ին՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում, հայ գործընկերների ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզ: Դա այն օրն էր, երբ ադրբեջանցիները փակել էին Հակարիի կամուրջը` Հայաստանն Արցախին կապող վերջին, այլընտրանքային ճանապարհը, և ֆրանսիացի մեր գործընկերներն ականատես եղան Արցախի վերջնական շրջափակմանը, հետո նաև՝ հայրենիքից արցախցիների բռնի տեղահանմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ