News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին նոյեմբերի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Ֆաբիան Սալվիոլին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության…
Ցեղասպանության ճանաչումը քաղաքական առևտուր է․ ցեղասպանվելու մեջ մեր մեղքն էլ կա․ Խաչատուր Սուքիասյան
Ցեղասպանությունից ո՞վ է հրաժարվում․․․
Իսրայելի նախկին պատգամավոր. Իսրայելի բնակչության մեծամասնությունը հիշում է Հայոց ցեղասպանությունը և ճանաչում այն
Նա ափսոսանք է հայտնել, որ Իսրայելի խորհրդարանը դեռ նման որոշում չի կայացրել…
Էրդողանի պահվածքը կարող է, ի վերջո, ստիպել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սատանովսկի
Էրդողանն ամեն ինչ արեց թուրք-իսրայելական հարաբերությունները, եթե ոչ զրոյացնելու, ապա գոնե սառեցնելու համար...
Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էվա Էռնստ…
Իսրայելի արտգործնախարար. Մենք չենք մոռացել, որ Թուրքիան իրականացրել է հայերի ցեղասպանությունը
Իսրայելական News պորտալի փոխանցմամբ՝ Էրդողանին պատասխանել է…
Ամենաշատ