News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեր քաղաքականությունը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների վերաբերյալ հետևյալն է՝ այն պայմաններում, երբ նրանք օբյեկտիվ հնարավորություն չունենան ԼՂ վերադառնալ, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան ՀՀ-ում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք վերլուծում ու տեսնում ենք, որ ԼՂ-ից տեղահանվածների հոսք Հայաստանից չկա, այսինքն արտագաղթի երևույթներ չկան։ Առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, բայց մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում, մարդիկ ուղղակի այցելում են հարազատների հրավերով և վերադառնում են»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ իրավիճակը այդ առումով կայունացել է։ Կառավարության ղեկավարը դա կարևոր ազդակ համարեց իրենց կողմից իրականացվող քաղաքականության արդյունքները գնահատելու առումով։

«Թող իմ խոսքերը չմեկնաբանվի այնպես, թե մենք ամբողջութամբ լուծել ենք այդ մարդկանց խնդիրները։ Ինչ-որ իքս պահից ԼՂ-ից բռնի տեղահանվածների ու հայաստանցիների նկատմամբ իրականացվող մեր քաղաքականությունները պետք է դառնան նույնական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ