News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը


Ավտոներկրողներին վերաբերող այս օրենքն ընդունելու դեպքում բազմաթիվ խնդիրներ կառաջանան ավտոներկրողների համար եւ ոլորտը կտանեն դեպի անկման: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ նախագահի նստավայրի մոտ ավտոներկրողների բողոքիա ցկաիյի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Շատ կարճ ժամանակում այն դիրքը, որ Հայաստանը զբաղեցրել է ԵԱՏՄ շուկայում ավտոներկրման հետ կապված, ամբողջ աշխատանքը կգցենք ջուրը: Տասնյակ տարիներ մարդիկ եկել Հայաստանից մեքենա են գնել, տարել ու միլիարդավոր դոլարների գումարներ է մտել մեր երկիր: Այս որոշման հետեւանքները կարճ ժամանակ հետո կզգացվի: Այս ճյուղը տնտեսությանմեջ մեծ բաժին է կազմում»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով, ոչ ոք չի կարող ավտոներկրողներին պարտադրի, ասի՝ դու պարտադիր պետք է 20 տոկոս շահույթ ունենաս. «Սա ոչ միայն ճիշտ չէ, բարոյական չէ, նաեւ հակասահմանադրական է: Դու մարդուն ստիպում ես, ասում ես՝ դու անպայման պետք է 20 տոկոս շահույթ ունենաս: Եթե մարդը 20 տոկոս շահույթ չունի, պետությունն ասում է՝ ես քեզ կպատժեմ: Մարդն ի՞նչ անի, գնա պարտ վերցնի ուրիշ տեղից, որ բերի այդ 20 տոկոսը տա՞: Սա աբսուրդի ժանրից է:  Իրենց էլ, որ հարցնում ես՝ էս հիմար օրենքին ինչու եք կողմ քվեարկում, ասում են՝ այդպես են որոշել:

Վաղ թե ուշ, այս իշխանությունների օրոք, թե հաջորդ իշխանությունների օրոք, այս օրենքը վիճարկվելու է եւ այս որոշումը կայացնողները պատասխան են տալու այսպիսի հիմար օրենք ընդունելու եւ հետագայում կիրառելու համար»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա ընդգծեց, որ իրենք պատրաստ են ավտոներկրողների հետ աշխատել եւ աջակցել:

Հարցին, թե արդյոք ակնկալում է, որ ՀՀ նախագահ Վահգն Խաչատուրյանը ընդառաջ կգնա եւ չի ստորագրի օրենքը, Դանիելյանը պատասխանեց. «Սա այն մարմինն է, որը դակում է Նիկոլ Փաշինյանի որոշումները՝ անկախ նրանից, այդ որոշումները տեղին են, թե ոչ, տնտեսության վնաս կհացնեն, թե ոչ: Եթե ես լինեի ՀՀ նախագահը, այս որոշումը չէի ստորագրի: Եթե այս խայտառակ որոշումը ստորագրի, մի Նիկոլ Փաշինյան էլ ինքն է: Ես մեծ ակնկալիքներ չունեմ նախագահից, բայց գոնե մի օր պետք է աշխատի նախագահի ինստիտուտը»:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Ըստ նոր օրենքի` նրանք պետք է ունենան 20 % շահույթ և դրանից 18 % վճարեն շահութահարկ և ԱԱՀ։

Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:

Մեզ ստիպում են հավելյալ հարկեր վճարել. ստիպված ավելի թանկ ենք վաճառելու մեքենաները. ավտոներկրողների բողոքի ակցիան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ