News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը


Ես անկուսակցական եւ ապաքաղաքական անձ եմ եւ պահանջում եմ դադարեցնել  ցանկացած միտում, որն ինձ այլ կերպ կբնութագրի։ Այս մասին Ազգային ժողովում, կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 7-ին ասել է թափուր պաշտոնի թեկնածու Հայկուհի Հարությունյանը։

Հարությունյանը նաեւ խնդրել եւ պահանջել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից զգուշություն ցուցաբերել արտահայտություններում, որոնք վերաբերում են իր քրոջը։ «Իմ քույրը երբեք չի մասնակցել ոչ մի գործարքի»,- ընդգծել է Հարությունյանը։

Դիմելով կառավարող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին՝ Հարությունյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ես չեմ ցանկանում նույն քաղաքական հասունությունը, ինչը կա ձեզ մոտ»։

Նա չի շրջանցել նաեւ Արսեն Թորոսյանին, որը զբաղեցրել է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնը։ «Պարոն Թորոսյան, դուք իմ հերոսը չեք։ Դուք երբեք չեք կարող դառնալ այն»,- ասել է թեկնածուն։ Նա Թորոսյանին կոչ է արել բացատրել, թե ինչպես է ստացվել, որ նրա տիկնոջ գլխավորած կազմակերպությունը, իր նախարար եղած ժամանակ, ավելացրել է պայմանագրի արժեքը մինչեւ ավելի քան 350 մլն դրամ։

Հարությունյանը ընդգծել է. չնայած կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գնահատականին՝ իր աշխատանքն, այնուամենայնիվ, գնահատել են։

Ավելի ուշ,  խորհրդարանի ամբիոնից իր ելույթի ժամանակ, Թորոսյանը սպառնացել է Հարությունյանին դատի տալ զրպարտության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ