News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են 16 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական մեդիայի օգտագործման արգելքը սահմանելու հարցը՝ երիտասարդների շրջանում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների աճի ֆոնին, ուրբաթ գրել է Times թերթը:

«(Վարչապետ) Ռիշի Սունակը քննարկում է երեխաների կողմից սոցիալական մեդիայի օգտագործման սահմանափակումներ մտցնելու հարցը, քանի որ նախարարները մտահոգված են երիտասարդների շրջանում հոգեկան առողջության խնդիրների աճով: Մինչև 16 տարեկան անձանց համար բոլոր սոցիալական ցանցերի օգտագործման արգելքը դիտարկվող տարբերակներից մեկն է»,- ասվում է հրապարակման մեջ։

Միևնույն ժամանակ, կառավարությունը նաև ուսումնասիրում է տեխնոլոգիաների ներդրումը, որոնք կպահանջեն օգտատիրոջ ծննդյան ամսաթվի պարտադիր ստուգում և ծնողական վերահսկողության ուժեղացում, գրում է Times-ը։

Նշվում է, որ սոցիալական ցանցերի օգտագործման վերաբերյալ նոր կանոնակարգերի մշակումը վաղ փուլում է, և այժմ նախարարներին հանձնարարվել է ավելի լավ ուսումնասիրել սոցիալական ցանցերի և հոգեկան առողջության վատթարացման միջև կապը, գրում է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Թրամփն ասել է, որ իրեն վախեցնում են արհեստական ​​ինտելեկտի զարգացման տեմպերը
Թրամփը կատակել է, որ տեքստն այնքան լավ է գրված, որ ինքը դեմ չի լինի օգտագործել այն, և որ իր ելույթի հեղինակը կարող է հեռացվել աշխատանքից...
Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում (ֆոտո)
Փաթեթներն այն մարդկանց համար են, որոնք ամենօրյա կյանքում և աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում համացանցում...
Առաջ բոլորս մտածում էինք, որ ավտոմատ փոխանցումատուփով մեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են. Փաշինյան
Մենք այդքան խոսում ենք կանխիկի կրճատման մասին, օնլայն բանկինգի մասին,…
Ամենաշատ