News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Chevrolet ամերիկյան ավտոարտադրողը թողարկել է Camaro մարզական մեքենայի վերջին նմուշը, գրել է «Մոտոր»-ը։

2023թ. նոյեմբերին Բոուլինգ Գրինի ձեռնարկությունում հավաքվել է Chevrolet Camaro-ի 6,2 լիտրանոց V8 շարժիչով վերջին նմուշը։

Կուլտային մոդելի թողարկումն ավարտվել է Լանսինգի գործարանում 2023թ. դեկտեմբերի կեսին։

Վեցերորդ սերնդի Chevrolet Camaro-ի վերջին նմուշը երկդռնանի ZL1 1LE-ն է, այն ունի 6-աստիճան մեխանիկական փոխանցատուփ։

Մոդելի հրաժեշտն արժանավոր է ստացվել՝ նկատի ունենալով այն, որ ԱՄՆ-ում շատ ավելի տարածված է ավտոմատ տրանսմիսիան, ոչ թե «մեխանիկան»։

«Camaro-ն կրքով ստեղծված արտադրանք է։ Մոդելը ստեղծել է երկրպագուների բազա ամբողջ աշխարհում եւ սերունդներ շարունակ մարդկանց բերել է Chevrolet-ի դիլերական կենտրոններ։ Վեցերորդ սերունդը հատկապես հետաքրքիր է իր ատլետիզմով եւ սառնարյունությամբ»,- մեկնաբանել են ամերիկյան արտադրողների ներկայացուցիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Ամենաշատ